HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրին չի վաճառվում»,- ասում էին «Ժառանգության» հանրահավաքին եկած գյումրեցիները (լուսանկար)

Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում մարդիկ սկսել էին հավաքվել դեռ ժամը 16-ից: Մեկ ժամ անց, չնայած ձյան առատ տեղումներին, հրապարակը լցվել էր հանրահավաքի մասնակիցներով: «Գյումրին չի վաճառվում», «Առաջ, ջիգյարով, Րաֆֆի», «Հայ ժողովուրդը հաստատ այսպիսի Հայաստանի մասին չէր երազում» կարգախոսերով գյումրեցիները սպասում էին «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին:

«Եկել ենք մեր կամքով,- հայտարարեց Անահիտ ներկայացած մի կին:- Ես ընտրել եմ Րաֆֆին ու այսօր եկել եմ նրան լսելու: Ես մանկավարժ եմ, չնայած մեզ, պետական մյուս հիմնարկությունների աշխատողներին էլ հրահանգված էր, որ չգանք, բայց ես եկել եմ, թող ազատեն աշխատանքից, հերիք է ստրկական կարգավիճակով ապրենք: Եկել եմ, որովհետեւ մեծ հույսեր եմ կապում Րաֆֆիի Հովհաննիսյանի հետ: Վախենալով ինչքա՞ն կարող ենք ապրել»:

Աստիճաններին կանգնած մի տղամարդ էլ, ով ներկայացավ Գարեգին անունով, ասաց, որ ինքը նույնպես ընտրել է Րաֆֆի Հովհաննսիյանին: «Ընտրել եմ, օր երեխեքս ռուսաստաններից տուն գան: Երեք տղա ունեմ, 8 թող, հեչ մեկը մոտս չեն: Ես ու կնիկս ենք անտեր մնացել ըստեղ: Հմի ես ընտրել եմ Րաֆֆիին, օր գոնե տղեքովս ու թոռներովս շրջապատված մեռնիմ, օր ղարիբներս հետ գան»:

«Մեզի ըստեղ հեչ մարդ էլ զոռով չի բերել: Հո Սերժը չէ էկողն, օր ճիպոտով մարդկանց քշեն միտինգի,- նկատեց մեկ այլ տարեց տղամարդ:- Սոված, աղքատ ժողովուրդ ենք, բայց հո թասիբն ու արժանապատվությունն էլ չենք կորցրել: Հասկցանք, ինչքան կրցան Սերժի օգտին թղթերը լցրին, բայց էլի Լեննագանն իրանն ըրավ: Հմի եկել ենք ըստեղ, օր իմանանք, թե Րաֆֆին ինչ է որոշել: Բդի տեր կանգնի իրա ու մեր ձեներին, թե բդի էրթա մտնի Սերժի քուչը (թևի տակ - բարբառ)»:

Մեկնաբանություններ (4)

anna
Hianum em gjumrecinerov, KECEE GJUMRIIIIINN!!!!!!!!!! Xndrum em paiqareq minchev verj, te mi ban aneq , duq eq anelu.
dsdsdsds
inchu en davay dasvidaniyai nkar@ 4hek gcel???????????
Հեղինակ
Ցավում եմ, բայց ձեր ասած պաստառը չի լուսանկարվել, ուրիշ պատճառ չկա չտեղադրելու
Լեւոն Բարսեղյան
Ահա այդ պաստառը այս շարքում կա, վերջին լուսանկարն է:) http://www.asparez.am/gyumri-hy/raffirally-photo-1/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter