HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցիները պահանջում են նախագահի նստավայրը տեղափոխել Գյումրի

Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը նշանակված ժամից ուշանում էր, Թատերական հարապարակում հավաքված գյումրեցիների առաջ նախ ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության անդամները: Ժամը16-ից թատրոնի եւ հարակից թաղամասի էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել, էր եւ ելույթ ունեցողները ստիպված էին օգտվել բարձրախոսից: Արմեն Մարտիրոսյանն, ում ձայնը խզվել էր գոռալուց, դիմելով հավաքվածներին, ասաց հետեւյալը.

«Էն որ ասում են գյումրեցի՜, թասի՜բ… փետրվարի 18-ին էդ նամուսն ու թասիբը տասնապատիկ մեծ ծավալով ցույց տվեցիք դուք, ձեր ցավը տանեմ, մալադեց ձեզ: Ժողովուրդ ջան, մենք տեսանք, որ մեր քաղաքացուն չեն կարող կոտրել, մեր քաղաքացին էլի, միեւնույն է,  ողնաշար ունի, կամք ունի, հպարտություն ունի ու խիզախություն ունի, եւ ամենակարեւորը՝ միասնականություն ունի: Դուք ցույց տվեցիք, որ խփողն էլ եք դուք, որոշողն էլ եք դուք, իրականացնողն էլ եք դուք, հալալ է ձեզ: Ուրեմն ասեմ, ոնց որ դուք եք պայքարի ելել, ձեզ նման ամբողջ Հայաստանն է էսօր պայքարի ելել:

Մենք այսօր մեկ պայքար ունենք, էդ պայքարը մեր ժողովրդի համար է, մեր երիտասարդության, մեր երեխաների համար է, որոնք գալու են մեզ փոխարինելու: Մենք էսօր պայքարելու ենք նոր Հայաստանի համար: Ու էսօր Հայաստանի Հանրապետությունն ունի 4-րդ նախագահ, որ ընտրվել է ձեր քվեով»:

«Այո՜», «Րաֆֆի, նախագահ», «Հայաստան» սկսեցին վանկարկել հավաքվածները՝ պահանջելով, որ նախագահի նստավայրն այսուհետ Գյումրիում լինի:

«Հեռուստատեսությամբ երբեմն ապատեղեկատվություն են տարածում,-խոսքը շարունակեց Արմեն Մարտիրոսյանը,- հիշեք, որ ճիշտ տեղեկատվությունը կարաք ստանաք այս միջոցառումների միջոցով: Հիշեք, որ որոշ հեռուստաընկերություններ, որքան էլ սուտ լուրեր տարածեն, պետք չէ դրանց հավատալ, որովհետեւ պայքարը սկսվել է, պայքարը շարունակվում է, պայքարը շատ շուտով հաղթական ավարտ է ունենալու: Ուրեմն հիշեք, ոչ ոք չէր հավատում, որ մենք փետրվարի 18-ին այսպիսի քվերակություն ենք ունենալու, ոչ ոք չէր հավատում, որ որքան էլ փորձեն ընտրակաշառք բաժանեն, որքան էլ որ փորձեն ադմինիստրատիվ ճնշում իրականացնեն, որքան փորձեն Հայաստանից բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկել, միեւնույն է, երբ քվեարկությունից հետո սկսեցին հաշվարկել, տեսան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթում է, ու դուք այսօր կարողացաք այդ հաղթանակը Գյումրիում առարկայական դարձնել»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter