HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրազեկում Երևանի քաղաքապետարանին ու ՀՀ ոստիկանությանը` շտապ հավաքի մասին

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը 24.02.2013թ., ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք):

Հավաքի անցկացման նպատակն է, մասնավորապես, արձագանքել  Րաֆֆի Հովհաննիսյանի 23.02.2013թ. մարզային այցելություններից հետո Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: 

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղի ունենալիք հավաքի մասին այսօր առավոտյան կիրազեկվի Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբն ի լուր հանրության և հավաքի մասնակիցների  հայտարարում է, որ հավաքն ունի խաղաղ բնույթ և անցկացվելու է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: 

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն` եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին: 

Ելնելով վերը նշվածից` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը ակնկալում է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում կաջակցի հավաքի անցկացմանը։ 

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբ

24.02.2013թ., ժամը` 2:00

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter