HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հավաքի մասին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ Ր. Հովհաննիսյանի մարզային այցելություններից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակին հրատապ արձագանքելու նպատակով այսօր Երևանում անցկացվելու է հրատապ հավաք, որն անհարին է անցկացնել իրազեկմամբ:

Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ այսօրվա «շտապ» հավաքի մասին կազմակերպիչները դեռևս օրեր առաջ են հայտարարել, հետևաբար, միանշանակ հերքվում է իրադարձություններին հրատապ արձագանքելու անհրաժեշտությունը: Ակնհայտ է նաև, որ Ր. Հովհաննիսյանի մարզային hանդիպումները չեն հանգեցրել որևէ նոր իրադրության առաջացմանը, որին անհրաժեշտ էր հրատապ արձագանքել, քանի որ քննարկման թեման, ինչպես և Ր. Հովհաննիսյանի նախընտրական և հետընտրական մի շարք հավաքների ժամանակ, եղել և մնում է ընտրությունների արդյունքների սեփական գնահատականը և դրանից բխող գործողությունները:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նկատել, որ Հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ հոդվածում ամրագրված՝ ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման իրավունքը վերաբերում է բացառիկ իրավիճակներին, առանձին դեպքերին, և այդպիսի հավաքները պետք է ունենան իրապես հրատապ շարժառիթ, հակառակ դեպքում հրատապ կամ ինքնաբուխ հավաքի քողի ներքո կարելի է առանց իրազեկման անցկացնել իրազեկում պահանջող ցանկացած հավաք և դրանով իմաստազրկել ամբողջ օրենքը, ինչպես և իրազեկման նպատակը, որն է՝ հենց հավաքի բնականոն և խաղաղ ընթացքի ապահովման և այլոց իրավունքների, ինչպես և հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը, որի ապահովումն անհնարին է դառնում կամ էապես դժվարանում է իրազեկման բացակայության պայմաններում, և դրանով էապես վտանգվում է նաև հենց հավաքի մասնակիցների, ինչպես և այլոց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը:

ՀՀ ոստիկանությունն ընդգծում է, որ օրենքի տարբեր դրույթները ամբողջական են: Չի կարելի սեփական շահերից ելնելով՝ մի դեպքում հղում անել դրանց մի մասին, մեկ այլ դեպքում՝ մյուս: Հետևաբար, այսօրվա հավաքը ևս անօրինական է և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter