HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարևի հեղափոխությունը» երեք օր «կշրջի» մարզերում և փետրվարի 28-ին կվերադառնա Երևան (լուսանկարներ)

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր այսօրվա ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանությանը, որ թույլ տվեց միացնել բարձրախոսները և խոսել ժողովրդի հետ: Քանի որ հավաքն արտոնված չէր, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիներին ներկայացրեց իր անելիքները: Վաղը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհարապարակի ընտրությունների վերջնական արդյուքները, դրանից մեկ ժամ հետո Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիս կտա:

«Ազատության հրապարակ է մուտք գործել մի մեծ հոսանք: Այսօր արդեն Նոյան աշխարհում մի մեծ ջրհեղեղ է, որն եկել է մաքրելու մեր երկիրը կեղտերից, չարիքից, ստորությունից և ստերից»,- իր ելույթում նշեց Ր. Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին կոչ արեց պինդ լինել, ուժեղ լինել: «Միայն արդարն ու քաջը կարող են պայքարել այս ջրհեղեղի դեմ, որն եկել է իր հետ տանելու գողերին և կողծարարներին»: 

«Ժառանգության» առաջնորդը նաև ասաց, որ ոչ մեկ չի կարող խլել իրենց ազատությունը. «Սա Սովետական Հայաստանը չէ: Կեղծարարները գահընկեց են լինելու իրենց աթոռներից, և գահ է բարձրանալու հայ քաղաքացին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ ինքը հարգում է օրենքը և նույնը նաև ակնկալում է մյուսներից: Ըստ` Հովհաննիսյանի,  ժողովուրդը պայքարում է և չի նահանջելու:

Փետրվարի 26-ին «Բարևի հեղափոխությունը» տանելու են մարզեր. ժամը 11:45` Մեծամոր, 12:30` էջմածին, 13:30` Մասիս, 14:30` պատժի կենտրոն Արտաշատ, 15:30` Արարատ, 16:30` Սուրենավան, 17:30 Արենի, 18:15` Եղեգնաձոր, 19:00` Վայք: 

Փետրվարի 27-ին` ժամը 11:00-ին կայցելեն Ագարակ, 12:00-ին` Մեղրի, 14:00-ին`  Քաջարան, 15:00-ին` Կապան, 17:00-ին`  Գորիս, 18:30-ին` Սիսիան: 

Փետրվարի 28-ին ` ժամը 11:00-ին կլինեն Չարենցավանում, 12:00-ին` Բյուրեղավանում, 13:00`  Նոր Հաճնում, 14:00` Աբովյանում, որից հետո կուղևորվեն Երևան, և 17:00-ին կկայանա արտոնված հանրահավաքը:   

Այսօրվա շտապ հավաքն այսպես ավարտվեց, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ուղևորվեց  Եռաբլուր ` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին, նույնը նաև կոչ արեց ժողովրդին:

Կիմա Խաչատրյան

Լուսանկարները` Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (1)

Gago
Այո. բարեւ բոլորի՛ն, իսկ բարեւս չընդունողին ԲՌՈՒՆՑՔ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter