HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քաղաքացիական խմբերը պետք է համագործակցեն քաղաքական ուժերի հետ` մնալով քաղաքացիական ուժ

«Այս պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանն է հարթակում և նրանից շատ բան է կախված, որպեսզի կարողանա խմբերին մոբիլիզացնել: Կարծում եմ` քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական խմբերը, ՀԿ-ները նույնպես կաջակցեն այս պայքարին», - «Հետքի» հետ զրույցում հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Ծովինար Նազարյանը: ՀՀ նախագահի ընտրություններին նա դիտորդական առաքելություն էր իրականացրել Արարատի 17/04 ընտրատեղամասում:

Նրա կարծիքով` քաղաքացիական խմբերը պետք է համագործակցեն քաղաքական ուժերի հետ` մնալով քաղաքացիական ուժ: Այն պահից, երբ դրանք ներառվում են քաղաքական ուժերի մեջ, դադարում են լինել քաղաքացիական ուժ. դառնում են քաղաքական:

«Բայց քաղաքացիական ուժն իր օրակարգն է տանում քաղաքական ուժերին: Այսինքն` սա փոխշահավետ համագործակցություն է. դու իմ խնդիրները բարձրացնում ես քաղաքական օրակարգ, հետևաբար ստանում ես իմ աջակցությունը: Իրականում քաղաքական ուժերն են կոչված ծառայելու քաղաքացիական հասարակությանը», - ասաց Ծ. Նազարյանը:

Նրա կարծիքով` այժմ քաղաքական ուժերը քաղաքացիական հասարակության աջակցության կարիքն ունեն, և հնարավոր է, որ դա ստանան: Սակայն դա երաշխավորված չէ, քանի որ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի օրակարգից:

Ծ. Նազարյանի կարծիքով` քաղաքացիական խմբերի ինքնակազմակերպման խնդիր կա նաև մարզերում: Սակայն Երևանի քաղաքացիական խմբերը կարող են միայն աջակցել մարզերին, բայց չեն կարող փոխարինել տեղական քաղաքացիական խմբերին:

«Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է բարձրաձայնի իր խնդիրը: Մարզերում իրենք պետք է իրենց ձայնը բարձրացնեն, մենք կարող ենք աջակցել», - հավելեց Ծ. Նազարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter