HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետընտրական ժամանակահատվածում ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների վերաբերյալ

19.02.2013 թ. ժամը 08:00-ից 25.02.2013 թ. ժամը 11:00-ի դրությամբ

Ըստ ոստիկանության լրատվության վարչություն տարածած հաղորդագրության՝ ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ 25.02.2013 թ.՝ ժամը 11:00-ի դրությամբ, քննարկման փուլում է գտնվում 71 դեպք, որից 15 դեպքերը վերաբերվում են ընտրակաշառքներին, 24-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 4-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 4 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ:

Նշված 71 ահազանգերից 40-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 31-ը` մարզերում:

Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից  կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:

Նշված 71 դեպքերից 20 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 11 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք, 3 նյութ ուղարկվել է ՀՔԾ: 

Ստորև՝ աղյուսակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter