HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ճարտարագիտական համալսարանի դուռը փակ է. ուսանողները չեն կարողանում դուրս գալ երկար դասամիջոցի

Դասադուլ անող ուսանողները, ՀՀ օրհներգը երգելով, շարժվեցին Երևանի պետական ճարտարագիտական համալսարան` կոչ անելով ճանապարհներն անցնել  անցումներով,  չվիճել  ոստիկանների հետ, քանի որ «նրանք պահպանում են մեր անվտանգությունը»:

Ճարտարագիտական համալսրանի դուռը փակ էր, ուսանողները դուրս չէին գալիս շենքից, թեև երկար դասամիջոցի ժամն էր: Դասադուլ անող ուսանողները հայտատարարեցին, որ «համալսարանից մի քանի հոգի ուզում են իջնել», «դասախոսները չեն թողնում»:

Դասադուլ հայտարարելը ուսանողի սահմանադրական իրավունքն է` ասացին ուսանողները` կոչ անելով դասախոսներին չխախտել այն, «այլապես պատասխան են տալու»:

Ուսանողները շրջում են Ճարտարագիտական համալսարանի տարբեր մասնաշենքերով` համախմբելու իրենց համախոհներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter