HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողներին թույլ չեն տվել համալսարանից դուրս գալ

Կիմա Խաչատրյան

Այսօր մի շարք բուհերի ուսանողներ իրենց բողոքի ակցիան անցկացրին: Այն սկսվեց ԵՊՀ-ից  և շարունակվեց մինչև տնտեսագիտական, բժշկական, ճարտարագիտական համալսարաններ, որտեղ մյուս ուսանողներին ակցիային միանալու կոչ էր արվում:

Ակցիայի մասնակիցներից ոմանք ասացին, որ իրենց «փակել են» համալսարաններում և թույլ չեն տվել, որ դուրս գան:

«Մենք հանգիստ ԵՊՀ-ից ուղևորվեցինք դեպի տնտեսագիտական, բժշկական, այնուհետև ճարտարագիտական համալսարան: Ես ներկայացա որպես լրագրող և մտա համալսարան, որպեսզի տեսնեմ, թե ներսում ինչ է կատարվում:Երբ արդեն ցանկանում էի դուրս գալ, դռները փակ էին: Մեծ թվով ուսանողեր մնացել էին համալսարանի ներսում. նրանց թույլ չէին տալիս դուրս գալ և միանալ մյուսներին»-ասաց ԵՊԼՀ ուսանողուհի Նելլին:

Ուսանողները նաև նշեցին, որ մինչև վերջ պայքարելու են ՝ անկախ դեկանների ու ռեկտորների «սպառնալիքներից»:

«18 տարեկան լինելով է իմ առաջին քվեն կեղծվել. ես պայքարելու եմ և չեմ նահանջելու»,- ասաց ԵՊՀ ուսանողուհի Մարինեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter