HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն հայտարարեց ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքները

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ: 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Հանրապետության նախագահի ընտրության արդյունքները և ընդունել է Հանրապետության նախագահ ընտրվելու մասին որոշում` հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները և քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները: 

Ըստ այդմ՝

Սերժ Սարգսյան ստացել է 861 հազար 373 քվե կամ ձայների 58,64 %-ը:

Րաֆֆի Հովհաննիսյան ` 539 հազար 693 (36,75%),

Հրանտ Բագրատյան ` 31 հազար 643 (2,15%),

Պարույր Հայրիկյան ` 18 հազար 96 (1,23%),

Անդրիաս Ղուկասյան ` 8 հազար 329 (0,57%),

Վարդան Սեդրակյան ` 6 հազար 210 (0,42%):

Արման Մելիքյան ` 3 հազար 520 (0,24%),

Անվավեր քվեաթերթիկներ՝ 50 հազար 776:

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքով ընդունված որոշման վիճարկման մասին դիմում Սահմանադրական դատարան կարող է ներկայացվել ընտրությունների արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչև ժամը 18.00-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter