HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Թանգյանը Սերժ Սարգսյանին. «Նրանք, ովքեր գողանում են ընտրություններն իմ ժողովրդից, ներքին թշնամիներ են»

Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը նախագահի ընտրությունների վերաբերյալ նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ստորև ներկայացվում է նամակը:

Հարգելի պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա՝ անկախ ԵԱՀԿ զեկույցից՝ գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեզ համար, պարոն նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:

Բավականին ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք՝ Դո՞ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը, թե՞ ոչ: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նա ինքնուրույն կատարեր այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրանայի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի գլխավոր մարզպետ կամ դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դուրս է եկել, և օլիգարխների խավիարը վերջացել է, և նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանան: Ինչևիցե, ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե ոչ, ինչ-որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք:

Դա ի՞նչ է նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ, թե ինչպե՞ս եք պատրաստվում Հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման գոնե հույս է խոստանում՝ չնայած հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ ես արշավ սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդվել եք պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց:

Նրանք, ովքեր գողանում են ընտրություններն իմ ժողովրդից, ներքին թշնամիներ են և պետք է պատժվեն: Պետք է Ձեր պարտքը լինի դա ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար դա կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը՝ լինելով այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որն անում է ամեն ինչ՝ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն:

Սերժ, նրանք, ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Ինչպես բազմաթիվ սփյուռքահայեր, ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունն ուղղակիորեն և հրապարակայնորեն քննադատել: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է մեզ բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:

Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել, քան որևէ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:

Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միավորեք մեզ, Սերժ: Ոգևորեք մեզ:

Խնդրում եմ, ընդունեք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար

Խաղաղություն,

Սերժ Թանգյան

Մեկնաբանություններ (5)

AKS
Very well said. With one caveat; the President does not have the right to dissolve the Parliament.
Hakob
Hargarjan Tiknaiq jev Paronaiq, liovin hamazain em Paron Serge Tangiani metkeri enthazkin. Hark e vor aravel embost zainer lesven ais kam ain edjerum metavorakan jev voc metavorakan haiordineri kormiz.UR EN AID ZAINERE ? Qennadatutiune kam inqnaqennadatutiune zargazman lavaguin midjozn en. Te sexalvum em jes ? Ailevs bavakan e mer sepakan teshvarutian hamar meradrel otar harevannerin, handurjelov sepakan APASHNORUTIUNE. Jes nuinpes zankanum em linel orinjaz jerkir Hajastani qarakazi,vori qarakazin zavoq ailevs cem.
Heather Stock
Serj, you beam brilliance ~ your music ~ your art ~ your taking a stand for the environment, and injustices. I have Armenian friends here in Canada, and I say thank you to YOU for speaking out!!! A true MAN you are.
Ani
Շնորհակալություն Հետքին`նամակն ամբողջության հրապարակելու համար: Հեռուստաընկերությունները Թանգյանի շնորհավորանքն այնպես էին ներկայացրել, որ ակամայից զայրանում էի`թե, իրականությունից հեռու`ինչպես է իրեն թույլ տալիս շնորհավորել ընտրակեղծիքներով իշխանությունը նվաճածին: Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ: Սերժ Թանգյանն իր բարձրության վրա է:
Ilia
Iroq vor azgs ir isk yerkrum dareric yekac, aprel el chi karor, aysorva kertvor hayoc patmutyan, miayn u miayn stor tesaki patcharov.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter