HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազդ Փելեշյանն ու Հովհաննես Չեքիջյանը շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանը:

«Մեծարգո պարոն նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ կյանքում և գործում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Հանրապետության ղեկավարին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը:

«Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի և նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ Կոմիտասի երգը թևածում է անկախ և ազատ Հայաստան և Արցախ աշխարհի ջինջ երկնքում, համոզված ենք, որ Ձեր անսպառ կամքով, ուժ ու եռանդով լի հմուտ ղեկավարությամբ կունենանք էլ ավելի ծաղկուն, բարեկեցիկ և հզորացած Մայր հայրենիք»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter