HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ ուսանողների ֆորումի» հայտարարությունը՝ դասադուլի վերաբերյալ

«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունն այսօր տարածել է հայտարարություն, որը ներկայացվում է ստորև.

«Ուսանողության շրջանում դասադուլը համարվում է բողոքի ծայրահեղ դրսևորում, և հաջողվելու դեպքում այն կարող է արձանագրել զգալի հաջողություններ, իսկ ձախողվելու դեպքում՝ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ ուսանողության ապագայի համար:

Մենք, լինելով ուսանողական ուղղվածություն ունեցող կազմակերպություն, համարում ենք, որ ուսանողներին նման կոչով դիմելու համար նախ և առաջ պետք է կոչով դիմեր կոնկրետ անձ կամ կազմակերպություն, որը միևնույն ժամանակ պետք է իր վրա վերցներ ձախողման դեպքում դրա հետևանքով տուժած ուսանողների պատասխանատվությունը:

Սակայն, ինչպես երևում է հայտարարությունից, նման պատասխանատվություն ստանձնող ո՛չ կազմակերպություն, ո՛չ էլ անհատ գոյություն չունի: Հայտարարված դասադուլը, մասսայականություն չունենալու դեպքում, դատապարտված է ձախողման, ինչի արդյունքում այն ուսանողները, որոնք չեն մասնակցում դասադուլին, ապահովելու են դասապրոցեսի անխափան ընթացքը:

Դասադուլին մասնակցող ուսանողները անհարգելի բացակաների արդյունքում հայտնվելու են տհաճ իրավիճակում, որի համար, ըստ էության, որևէ պատասխանատու գոյություն չի ունենալու, իսկ կրեդիտային համակարգի պայմաններում սովորող ուսանողների համար իրավիճակը մի քանի անգամ ավելի բարդ է լինելու, քանի որ դասապրոցեսից բացակայելու պատճառով նրանք կորցնելու են իրենց վերջնական գնահատականի մոտավորապես 40 տոկոսը, և իրենց բուհի ղեկավարությանը օրինական հիմքեր են տալու բուհից հեռացնելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը հայտարարում է, որ նմանատիպ անկանխատեսելի հետևանքներով հղի իրավիճակում դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցվեն և փորձեն ուսանողության շրջանում կոնսենսուսի հասնել և նոր անցնել կոնկրետ գործողությունների: Կոնսենսուսի բացակայության դեպքում դասադուլին մասնակցող ուսանողների ապագան դրվում է կասկածի տակ՝ առանց որևէ կոնկրետ պատասխանատվություն ստանձնող անձի կամ կազմակերպության առկայության»:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Ի՞նչ «միակամութեան» մասին նկատի ունի «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միություն: Ցանկացած ուսանող կարող է մասնակցել դասադուլին կամ ոչ: Իր անձնական որոշումն է, ազատ կամքի հիման վրա: Զարմանալի է որ սա «ազատ» Ֆրրում կոչեցեալ կազմակերութիւնը չի ըմբռնում այց տարական սկզբունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter