HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե իշխանություններին շնորհավորելով՝ ցանկանում են զիջումներ կորզել Ցեղասպանության և Ղարաբաղի հարցերում, ուրեմն «վոն»

Արտաշատում իր մարզային հանդիպումների ընթացքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ վերընտրվելու առիթով Սերժ Սարգսյանին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հղած շնորհավորական ուղերձներին։

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք ինչ ուզում են՝ թող ասեն։

«Ես իրենց ասում եմ, որ ես ձեզ հարգում եմ, բայց հանկարծ դուք Մեծամորի, Արմավիրի մարզի և Հայաստանի Հանրապետության իրավունքը չխախտեք: Եթե դուք խախտեք, ես թույլ չեմ տալու»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Նա նշեց, որ առավոտյան հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ, որին ասել է, որ ինքը հարգում է բոլորին, բայց իրենք չեն վախենում ոչ ԱՄՆ-ից, ոչ Ռուսաստանից, ոչ Չինաստանից, ոչ Եվրոպայից, և կոչ է արել ճանաչել հայ ժողովրդի իրավունքը:

«Եթե Հայաստանի իշխանություններին շնորհավորելով և նրանց ճանաչելով՝ ցանկանում են զիջումներ կորզել Ցեղասպանության հարցում, Ղարաբաղի հարցում, թող գնան՝ «վոն»»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter