HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպ Արտաշատում. ոստիկանները ցանկացել են բերման ենթարկել Դավիթ Սանասարյանին

Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրների կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ: Երբ ելույթ էր ունենում Ստյոպա Սաֆարյանը, երիտասարդներից մեկը լուսանկարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանին:

Վերջինը թույլ չէր տվել իրեն այդքան փոքր տարածությունից լուսանկարել, երիտասարդն էլ սկսեց հայհոյել, ինչին ի պատասխան Սանասարյանը հրեց երիտասարդին:

Արձագանքեց նաև Անահիտ Բախշյանը, ով փորձեց հարթել միջադեպը:

Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանները տեղեկացրին, որ Սանասարյանին պետք է բաժին բերման ենթարկեն, սակայն Դավիթը Հովհաննիսյանին հայտնեց, որ իրականում իր մորն են հայհոյել, և ինքն էլ հրել է այդ երիտասարդին:

Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկաններին տեղեկացրեց, որ իրենք պետք է շարունակեն իրենց ճանապարհը, և խնդրեց, որ բաժին ներկայանալու համար ծանուցում ուղղարկեն իր անունով, և ինքն անձամբ Դավիթ Սանսարյանի հետ կգնա ոստիկանություն:

Կիմա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter