HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանը Սերժ Թանկյանին

Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը նախագահի ընտրությունների վերաբերյալ նամակ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ստորև ներկայացվում է Սերժ Սարգսյանի պատասխանը նամակին.

«Սիրելի՛ Սերժ,

Իմ կրտսեր թոռնիկն էլ մեր անվանակիցն է: Նա դեռ շատ փոքր է ու դեռ չգիտի, թե ինչ հպարտ ազգի զավակ է ծնվել, դեռ չգիտի, որ փոքր, շատ խնդիրներով լի, բայց հաղթանակած ու առաջ նայող երկրի քաղաքացի է ծնվել: Նա դեռ շատ բան չգիտի: Սե՛րժ, ես ու դու, մենք բոլորս ենք նրան ու նրա սերնդակիցներին հաշիվ տալու՝ ինչ ենք արել, որ Սուրբ սարի ներքո նոր Հայրենիք փոխանցենք իրենց: Պատկերացնո՞ւմ ես այն հարցական արտահայտությամբ աչքերը, որոնց հաշվետվություն պիտի տանք: Ես ու դու, Սե՛րժ, մենք բոլորս: Այդ աչքերը դեռ փոքր են ու խաղացկոտ, բայց վաղը լուրջ ու քննող են լինելու:

Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»:

Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով: Փոքրիկ Սերժը քո արվեստի սիրահար կլինի, կարծում եմ, ի՞նչ ենք նրան պատասխանելու, երբ մեզ հարցնի. «Արդյո՞ք տեղահանված ականների փիլիսոփայությունը բոլոր տներն ու գյուղերը ռմբակոծելն էր»:

Սա պետություն է, Սե՛րժ: Սրա մասին մենք շատ երկար ենք երազել: Իմ ու քո, մեր բոլորի պետությունն է: Փոքրիկ Սերժինն ու Հովհաննիսյանների ընտանիքի հրաշալի զավակներինն է: Մեր բոլոր զավակներինն ու թոռներինն է: Մենք ունենք դրախտավայր-Հայրենիք ու պարտավոր ենք ամուր պետություն կառուցել: Միասի՛ն, Սե՛րժ: Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան Bellum omnium contra omnes կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Ու արդեն հասունացած փոքրիկը կհարցնի.

Եվ «ո՞ւր ես առաջարկում գնալ, երբ ռումբերը թափվեն», Սե՛րժ:

Ի՞նչ ենք պատասխանելու նրան: Որ տարիներ առաջ ռոմանտի՞կ էինք կամ չէի՞նք հասկանում. սա՞ է մեր պատասխանը: Չի՛ հավատա մեզ, Սե՛րժ, կկարդա այս նամակը ու հաստատ կասի. «Դու առաջ նայելով տեսնում էիր այդ ամենը, ինչո՞ւ այնտեղ գնացիր»:

Դա չէ մեր ճանապարհը: Ճանապարհի հարցում ես ու դու համախոհներ ենք: Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն, որ բացճակատ գոռանք՝ «ազատություն, մենք ազատ ենք»: Որ հպարտորեն կոչ անենք բոլորին՝ եկե՛ք «հետ, դեպի գետը Արազ...»: Որ փոքրիկ Սերժի ու իր սերնդակիցների աչքերին նայելու ու պատասխաններ տալու տեղ ունենանք, Սե՛րժ:

Դրա համար ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ՝ Գլենդելից մինչև Ստեփանակերտ, Մելբուրնից մինչև Մոսկվա: Ես հավատում եմ մեր հավաքական հաղթանակին:

Ու վերջում անդրադառնամ քո հարցին: Դու հարցնում ես՝ ներքուստ համոզվա՞ծ եմ ես: Պատասխանում եմ՝ միշտ եմ համոզված եղել. ամեն ինչում, ինչ արել եմ՝ մարտ կառավարելուց մինչև ընտրությունների կազմակերպում: Հայաստանը պետք է զգալ, Սե՛րժ, այն անհնարին է զգալ միայն Երևանի կենտրոնի թանկարժեք գրասենյակում նստած, անգամ շատ երկար: Հայաստանը կարելի է զգալ դարերի իր երթը շարունակելու համար կռիվ տվող փոքրիկ գյուղի քարքարոտ հողին կանգնած և տղաների շիրիմների ծաղկաթփերի կանաչից: Հայաստանը խոսել է արդեն, Սե՛րժ: Վստա՛հ եղիր:

Այսքանը:

Փոխանցիր խնդրում եմ հարգանքներիս հավաստիքը հայրիկին, ու թող գարնան արագիլի ձեր հպարտ ուղերձը կանգնեցնի մեզ սխալ ճանապարհ ընտրելիս:

Խաղաղություն»:

Մեկնաբանություններ (11)

Վ. Առաքելյան
,,Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականություն հաստատել,, ` այսինքն համատարած ընտրակաշառքները օրինական են իսկ ժողովուրդը /մեծամասնությունը/ ոչ: ,,Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել,, ` Բացառությամբ սերժիկների՞ ....: Այսքան էլ սուտ ..:
Gigo36
What the **** does that even mean? Get 'em back, Tank!
Ed
ROMANTIC BULLSHIT
Tlkatintsi
Terrible English composition, but who cares. There was no actual substance to begin with. Utter tosh....
Lili
makes no sense to me lol
andy
Is this guy really the President of a country, the guy is asking him about election fraud he is answering him about his grandson and mine fields and some bull s..t future plans, you must be kiding, if this guy is the President of Armenia God help us all.
Robert Davidian
THANK YOU SERZH SARGSYAN for publicly proving you are an idiot. You could not even answer Serj Tankian's specific question about how you can claim victory from the Armenian people with numbers that literally don't add up! Any person of normal intelligence will write a response letter that actually responds to the subject of the original one (election fraud and impossible numbers), and NOT about his grandson!
Նարեկ
Շատ են մենկաբանությունները և հիմնականում արդարացի ու ճիշտ: Պարոն Սարգսյան բա էս ինչով էիք զբաղված 5 տարի, մի ամբողջ կյանք, քանի քանի ընտանիքներ լքեցին Հայաստանը, քանի արդար մարդիկ փակվեցին բանտերում, իսկ հանցագործները վայելում են Ձեր հովանավորությունը, քանի անգամ իմիտացիա արվեց իրավական երկիր կառուցելը ցույց տալու համար ու ինչքան հայեր զոհվեցին խաղաղ պայմաններում և ինչքան մայրեր մնացին առանց զավակ, իսկ տրզած գեներալների և անգրագետ չինովնիների մի ահռելի բանակ վամպիրի նման ծողովրդի հացը ուտելով, այս և այն օբյետկտներում քև է անում կարծես իրենք Հայրենիք չունեն, Հայաստանը իրենց բոստան է, ու դեռ ինչքան մի քանի հինգ տարի ևս?... Ոչինչ չեք արել ու չեք կարող անել, եթե ՀԱՅ ԱԶԳ չկա Ձեր թիկունքում: Խաղաղություն:
Վահե
Մինչ ընտրությունները, երբ զրուցում էի իմ նման բանվորական մասնագիտությունների տեր անձանց հետ, կամ հազարավոր բարեկամներիս, ծանոթներիս կամ պարզապես անծանոթ քաղաքացիների հետ, նրանք բոլորն էլ ասում էին, որ ում էլ ձայն տան, սակայն սերժին երբեք չեն տա: Նրանցից շատերը հիմնավոր պատճառներ էին բերում, իսկ ոմանք էլ ս-ին լիաթոք հայհոյում: ԵՎ այս բոլորից հետո եթե Սերժը իսկապես չգիտի, որ ընտրությունների արդյունքները համատարած են կեղծվել, ուրեմն Սերժին, որպես հարմար ենթակայի, ինչ որ մարդիք այդ պաշտոնում Քաջ Նազարի նման են պահում, որպեսզի իրենք շարունակեն Հայաստան պետության կործանումը:
andy
This message is to the people who wark with or around the President. PLEASE don't let this guy leave Armenia, to represent Armenians around the world, or speak on behalf of Armenians I am emparessed of being Armenian, if this guy goes around the world, representing us , I be damed, is this the best we could do?
nazar
voncor sirayin namakner lini

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter