Հինգշաբթի, 26 ապրիլի

Թրաֆիքինգի հարցերով խորհրդի նիստում քննարկվել է ազգային ծրագրի նախագիծը



ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ի գիտություն ընդունվեց ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:

Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» և միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը:

Փաստաթղթի մշակման աշխատանքներին ակտիվ ներգրավված են եղել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հաշվի են առնվել նախորդ ծրագրի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները, միջազգային տարբեր կազմակերպությունների և կառույցների զեկույցներում տեղ գտած առաջարկները: Փաստաթուղթը ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը:

Գործողությունների արդյունավետությունը գնահատելու նպատակով նախատեսվում է ազգային ծրագրի միջանկյալ և վերջնական անկախ մշտադիտարկման իրականացում: Նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն:

Խորհրուրդը քննարկեց նաև շահագրգիռ պետական մարմինների կողմից 2014թ. հակաթրաֆիքինգային գործողությունների ֆինանսավորման հայտերը ներկայացնելու հարցը: Արմեն Գևորգյանը պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկեց 2014թ. համար բյուջետային հայտերը ներկայացնելիս հաշվի առնել նաև ազգային ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման հանգամանքը և համապատասխան միջոցներն արտացոլել ֆինանսական հայտերում:

Խորհուրդը որոշում կայացրեց 2013թ. թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանման համար խրախուսական մրցանակ սահմանելու մասին: Մրցույթի անցկացումը նախատեսված է նաև «ՀՀ-ում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» նախագծով: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ