2010թ. ամերիկահայ Վիրջինիա Թումանյանը Հայաստան եկավ մեկ ամսով, բայց այստեղ է արդեն երրորդ տարին. գտավ վարսավիրի աշխատանք ու մնաց: «Տեսա, որ վարսավիրությունը Հայաստանում շատ հարգված գործ է»,- ասում է Վիրջինիան և պատմում, թե ինչպես հետդարձի տոմսը մի քանի անգամ հետաձգեց ու այդպես էլ չվերադարձավ ԱՄՆ: 20 տարի ապրել է Լոս Անջելեսում:
Վիրջինիան սիրում է երգել: Ասում է` Հայաստանում հասցնում է իր սիրած գործով զբաղվել, իսկ ԱՄՆ-ում «կյանքը շատ լարված էր», միայն վարսավիրություն էր կարողանում անել:
Կարոտում է ԱՄՆ-ն ու այնտեղ ապրող իր հարազատներին, բայց չի ծրագրում վերադառնալ: Ասում է` ուզում է խումբ ստեղծել Հայաստանում ու երգել: Արդեն ձայնագրած երգեր ունի. բառերն ու երաժշտությունն ինքն է գրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել