
Հայ զինվորը դիակների հետ չի կռվել. Լևոն Մելիք-Շահնազարյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը, խոսելով Խոջալուի դեպքերի և Ադրբեջանի կողմից իրականացվող քարոզչության մասին, նշեց, որ Ադրբեջանը այսօր բազմաթիվ՝ թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային ռեսուրսներ է օգտագործում՝ փորձելով մեղադրել ՀՀ-ին Խոջալուի դեպքերի համար. «Նրանք փորձում են համոզել, ապացուցել միջազգային հանրությանը, որ իրենք ագրեսիա չեն կիրառել և չեն հարձակվել, այլ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա»:
Քաղաքագետի խոսքերով, Խոջալույում իրականում եղել են զոհեր, բայց ոչ 613 կամ հազարավոր, ինչպես իրենք են ներկայացնում, այլ, ըստ երևույթին, 438 զոհ է եղել, սակայն դա ևս հստակ չէ: Զոհերը հիմնականում բնիկ ադրբեջանցիներ են՝ Անդրկովկասի ևԿովկասի թուրքեր:
Քաղաքագետը վստահեցրեց, որ տարածքը գտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, հայերը պարզապես չէին կարող դա իրականացնել. «Տեղի բնակիչները փորձել են դուրս գալ ռազմական գործողությունների տարածքից Աղդամ հասնելու համար: Բայց ադրբաջանական կողմից կրակոցներ են եղել իրենց բնակիչների վրա: Քանի որ ձմեռ էր, դուրսը շուտ էր մութ: Տեսանելիությունը վատ է եղել»:
Իսկ ինչ վերաբերում է դիակների դեմքերն այլանդակաված լինելուն, Լ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ հավանաբար հետքերը վերացնելու համար իրենք էլ այլանդակել էին դիակները, հայ զինվորը դիակների հետ չի կռվել:
Մեր հարցին, թե ինչպիս քարոզչություն է անում հայկական կողմը, քաղաքագետը կարևորեց «Սովի և կրակի միջև» ֆլիմի պատրաստումը, ինչպես նաև հավելեց, որ պետք է կարողանանք քարոզչական ծրագիրը տեղավորել մեր համեստ հնարավորությունների մեջ. «Մի պետություն թանկ զենքեր է ձեռք բերում, իսկ մյուս պետությունը պաշտպանական վահան է կառուցում, որի վրա ջարդվում են բոլոր զենքերը և կարողանում է արդեն հակահարված տալ, դա ավելի էժան է նստում: Այդպես է նաև քարոզչության դեպքում՝ մեզ պետք չէ հորինել, կաշառել, մեզ պետք է, որ մենք իմանանք ճիշտը, ինչը, ցավոք սրտի, չեմ նկատում»,-նշեց Լ.Մելիք-Շահնազարյանը, իսկ ֆիլմի ստեղծումը համարց լուրջ հաջողություն, քանի որ այն ռուսերեն է, արդեն թարգմանվել է անգլերեն, և 10 օրվա ընթացքում արդեն 250 հազար մարդ է դիտել:
Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից իրականացվող հակահայկական քարոզչությանը՝ քաղաքագետը նշեց, որ դա ավելի շատ ատելության սերմանում է հայերի նկատմամբ, քան հակահայկական քարոզչություն. «Դպրոցական տարիքից սկսած ատելություն են սերմանում բնակիչների մոտ հայերի նկատմամբ: Երբ առաջին դասարանից երխաներին Խոջալուում սպանվածների նկարներ են ցույց տալիս՝ առաջացնելով հիվանդ սերունդ»:
Ելենա Թորոսյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել