Բաց նամակ նախագահին՝ անհատ ձեռնարկատիրոջից
ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Ա/Ձ Վրեժ Վասիլյանից
Բաց նամակ
/ՀՀ նախագահին 06.12.2012թ. հասցեագրված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 06.12.2011թ. փոփոխության առնչությամբ բարձրացված հարցերի և առաջարկությունների վերաբերյալ ՀՀ Արդարադատության Նախարարության կողմից տրված 26.12.2012թ. №10/16/815-12 պատասխանի վերաբերյալ/
Հարգելի նախագահ,
Իմ կողմից Ձեզ հասցեագրված 16.12.2012թ. նամակով ներկայացրեվել էր 06.12.2011թ. ընդունված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի որպես մարդու սահմանադրական իրավունքները(ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 18-րդ, 19-րդ, 33.1-րդ, 42-րդ հոդվածներ), խախտող, խմբակային շահեր հետապնդող, ըստ էության հանրապետությունում դատական պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիների ամբողջ զանգվածը փաստաբաններին ուղղելու, իսկ փաստաբանների միությունը (պալատին) իր ձեռքը վերցնելու այդ ոլորտի մենաշնորհային իրավունքի մասին հարցերը։ Միաժամանակ նշվել էր նաև այն անբարենպաստ սոցիալակն հետևանքների մասին, որը իր հետևից բերում էր նշված օրենքի կիրառումը` արգելելով (օրենքի 5-րդ հոդ.-ի 3-րդ կետ) ձեռնարկությունը իր ներկայացուցչի միջոցով պարբերաբար դատական ներկայացուցչության իրականացումը։ Ինչը անվստահություն և ոչ լիարժեքություն սերմանելով իրավաբանական անձանց մոտ ոչ փաստաբան իրավաբանի նկատմամբ կհանգեցնի նրան, որ իրավաբանական անձիք կհրաժարվեն ոչ փաստաբան իրավաբաններին աշխատանքի ընդունելուց (նշեմ, որ նման տենդենց արդեն նկատելի է), որը իր հերթին որպես հետևանք կարող է բերել նրան, որ հազարավոր ավարտած երիտասարդ (կամ ավարտման գործընթացում գտնվող անձիք) փաստաբան չհանդիսացող իրավաբանները աշխատանք չգտնելու հետևանքով կլքեն հայրենիքը և կբռնեն արտագաղթի ճանապարհը։ ՉԷ՞ որ փաստաբանների պալատը չի կարող իր կազմում ընդգրկել 15.000 կամ ավելի եվրոպայի բոլոր երկրները միասին վերցրած փաստաբանների քանակ։ Առավել ևս, երբ փաստաբանների միությունը, իր բիզնես նպատակներից ելնելով, սահմանել է, որ փաստաբանի արտոնագիր ստանալու քննությանը մասնակցելու համար պետք է մեկ տարի սովորի վճարովի` տարեկան 400.000 դրամ արժեցող փաստաբանական դասընթացում և նոր իրավունք ձեռք բերի մասնակցելու փաստաբանի արտոնագրի ստացման քննություններին, որի հնարավորությունը շատերը չունեն։ Ինչի վերաբերյալ ՀՀ նախագահին ներկայացված նամակում փաստաբանների միությանը առաջարկվել էր փաստաբանների ուսուցումը կատարել կամավորության սկզբունքով։ Ավելին, նշված վիճակով չբավարարվելով` փաստաբանների միությունը միաժամանակ նշված օրենքով սահմանել է, որ եթե փաստաբանի արտոնագրի համար նախատեսվող մեկ տարվա կուրսերը ավարտող հավակնորդը չի ապահովել հանձնաժողովի կողմից նախատեսված հարցերի անհրաժեշտ պատասխանների քանակը (հարկ եմ համարում նշել, որ կամայական բնույթ է կրում նաև փաստաբանների քննության անցումային բարձր բալի սահմանումը, որը նախատեսված է 80-85 միավոր /, ապա նրան որպեսզի թույլ տրվի հաջորդ տարվա քննությանը մասնակցել, հավակնորդը նորից պետք է փաստաբանական դպրոցում սովորի մեկ տարի, վճարի սահմանված 400.000դրամ ուսման վարձը և այսպես շարունակ։ Ինչը իմ գնահատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ Փաստաբանների միության մենաշնորհային, բիզնես շահերը ամրագրող օրենսդրական հիմք։
Նշված օրենքից բխող սոցիալական ծանր հետևանք է հանդիսանում նաև այն, որ ոչ միայն խաթարում է հասարակական կյանքում ժողովրդավարական սկզբունքները, որը մեր սահմանադրության 1-ին կետով հռչակված հիմնաքարային սկզբունք է, այլև այն, որ բազմաթիվ որակյալ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձիք, որոնց մի մասը նախկինում օրենքով սահմանված կարգով ունեցել է իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունք, պատշաճ մուծել են օրենքով սահմանված հարկերը, կզրկվեն դատական ներկայացուցչություն իրականցնելուց, դրանով իսկ ապրուստի միջոց հայթայթելու իրավունքից։ Ինչը բացի սոցիալական հետևանքներից, ըստ էության ալըտերնքային`ոչ փաստաբանի միջոցով իրավաբանական ծառայության իրավունքի մերժում է, որը կհանգեցնի նրան, որ կխաթարի քաղաքացու ՀՀ Սահմանադրության 18 հոդվածով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության իրականացումը , այն է`իր հայացողությամբ դիմել փաստաբանի կամ իրավաբանական ծառայություն իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը: Այն դեպքում , երբ դատական պաշտպանությունը միայն փաստաբանի միջոցով իրականացնելը կստեղծի մենաշնորհ, որը ոչ միայն չի նպաստի դատական պաշտպանության որակի բարձրացմանը, քանի որ կբացակայի մրցակցությունը փաստաբանի և իրավաբանական ծառայությունը իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ միջև, այլև որոշակիորեն կհարվածի դատական ներկայացուցչության/իրավական ծառայության մատուցմանը/մատչելիությանը/,որը պակաս կարևոր նշանակություն չունի այսօրվա սոցիալական ծանր պայմաններում: Մինչդեռ այլըտրանքային իրավաբանական ծառայության գոյության իրավունքը որպես ժողովրդավարության սկզբունքի կարևոր բաղադրիչ սահամանված է նաև միջազգային իրավունքի նորմերով, մասնավորապես ՄԱԿ-ի 8-րդ կոնգրեսի կողմից 1990թ. Հավաննայում ընդունված իրավաբանների դերի մասին հիմնական սկզբունքներում, որը կարևորելով` այլընտրանքային իրավաբանական ծառայության գոյությունը միանգամայն հավասար իրավական նշանակություն է տալիս փաստաբանաակն գործունեություն իրականացնող փաստաբանի արտոնագիր չունեցող անձանց նկատմամբ` նրանց գործունեության վրա պարտադիր և հավասարանշանակ տարածելով փաստաբանի գործունեության սկզբունքները։ Սկզբունքներ, որը մեր սահմանադրության համաձայն, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն, մեր օրենքների նկատմամբ գերակա կիրառման նշանակություն ունի։ Ժողովրդավարության պահպանման վերը նշված կարևոր հիմքերից ելնելով է, որ այլընտրանքային իրավաբանական ծառայության իրավունքը պահպանված է մի շարք երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ի դաշնակից Ռուսաստանի Դաշնությունում։
Այս առումով հիմնավոր չպետք է համարել.
ա)ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված պատասխանում նշված քաղաքացիների կողմից դատարանում ներկայացուցիչ լինելու մասին քաղ. դատ. օր.-ի 40-րդ հոդվածի վկայակոչումը /որը ինչպես ներկայացված է նշված հոդվածում, ունի սահմանափակ` միայն մերձավոր հարազատների մասով կիրառման նշանակություն/ որպես քաղաքացիների բավարար ներկայացուցչության ապահովում համարելը։
բ)Ալտերնատիվ իրավաբանաայն ծառայությունը մերժող փասաատրկ չի կարող հանդիսանալ ՀՀ Արդարադատության նախարարության նշված պատասխանով ներկայացված այն տեսակետը, որ օրենքի նշված նորմը շրջանցելով` ձեռնարկատիրական գործունեություն են իրականացրել նաև իրավաբան չհանդիսացող անձանց կողմից, որի հետևանքով տուժել են քաղաքացիները։ Իհարկե նման դեպքեր եղել են, սակայն պետք է նշել, որ քաղաքացին ոչ փաստբանի դիմելիս իր. դատական գործը հիմնականում վստահել է իր կողմից ճանաչված փորձառու իրավաբաններին։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ պրակտիկայում քիչ դեպքեր չեն եղել, երբ փաստաբանի արոնագիր ունեցող ապաշնորհ փաստաբանը իր անորակ գործունեությամբ մեծ վնաս է հասցրել վստահորդին։ Մինչդեռ փաստաբանին քաղաքացու ուղղորդվելու համար տվյալ դեպքերում հիմք է հանդիսացել փաստաբանի վկայականը։ Իսկ ինչ վերաբերում է իրավաբանական կրթություն չունեցող անձանց դատական ներկայացուցչության կատարումը բացառելու հարցին, ապա այս հարցում որևէ դժվարություն չկա։ Բավական է վերականգնվի նախկինում գործող կարգը, այն է` անհատ ձեռներեցի կամ իրավաբանական անձի վկայականում պետ. ռեգիստրի կողմից նշվի իրավաբանական ծառայության իրականացումը` հիմքում ունենալով իրավաբանական ծառայությունը իրագործող անձի իրավաբանական կրթություն ունենալու մասին փաստաթուղթը (անհրաժեշտության դեպքում նաև իրավաբանական ծառայություն իրականացնող անձի, բացի իրավաբանական կրթությունը հաստատող փաստաթղթի նաև որոշակի տարիների (ընդունենք 3 տարի) պրակտիկ իրավաբանական գործունեությունը կատարելու հիմքերը ,կամ իրավաբանական ծառայություն իրականացնելու թույլտվությունը)։
գ/Այլըտրանքային իրավաբանական ծառայություն իրականացնելու հարցում մերժման հիմք չի կարող հանդիսանալ նաև ոչ փաստաբանների կողմից քրեական գործին մասնակցելու հանգամանքը (որի մասին նշվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից տրված պատասխանում)։ Որի կատարումը իհարկե քրեական դատավարության օրենսդրությունը արգելել է, բացառությամբ օրենքով նախատեսված քրեական գործով քաղ. հայցվորի և քաղ. պատասխանողի ներկայացուցչության իրականացման։ Նշված սխալի իրականացումը կատարվել է (եթե այդպիսի դեպքեր եղել են) քննչական մարմինների, դատախազի, դատավորի թողտվության հետևանքով, որը իմ կարծիքով աննշան կիրառում է ունեցել , քանի-որ այս հարցում օրենքի պահանջը հստակ կատարվել է։ Բացի այդ հարկ եմ համարում նշել, որ այլընտրանքային իրավաբանական ծառայությունը իրականացնելու օրինական պահանջը չի դնում քրեական գործերի իրականացման պահանջը:
դ)Ներկայացված հարցով հիմնավոր չէ նաև ՀՀ Արարադատության նախարարության կողմից տրված նշված պատասխանի այն պնդումը, համաձայն որի «փաստաբանության մասին օրենքի փոփոխության նպատակը այն է, որ դատական ներկայացուցչություն իրականացնող անձիք ենթարկվեն փաստաբանական էթիկայի կանոններին, ինչը կնպաստի դատարանում ներկայացուցչության որակին»։ Չբացառելով այս հարցում դրական նշանակության առկայությունը (պայմանով, որ այն պահպանվի)` հարկ եմ համարում նշել, որ այս հարցում ևս չկա այլըտրանքային իրավաբանական ծառայությունը բացառող հանգամանք, քանի-որ
1. Դատական ներկայացուցչություն իրականացնող անձը նախ և առաջ պարտավոր է ենթարկվել դատական ընթացակարգը կարգավորող քաղ. դատավարական նորմերին, որը հստակ սահմանում է գործի դատական մասնակիցների իրավունքները և պարտականությունները։ Ինչը շատ հստակ է և ամբողջովին կարգավորում է ինչպես դատական գործի մասնակիցների` հայցվոր և պատասխանող կողմը ներկայացնող ֆիզիկական անձանց, այնպես էլ դատական ներկայացուցչություն իրականացնող անձի /այդ թվում նաև փաստաբանի/ վարքագիծը դատարանում։
2. Այլընտրանքային իրավաբանական ծառայությունը իրականացնող անձիք, հիմք ընդունելով վերը նշված ՄԱԿ-ի 1990թ. փաստաբանության սկզբունքների մասին որոշումը, որը տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագիր չունեցող անձանց վրա, իրենց գործունեությունը իրականացնելիս, որպես փաստաբանների հետ հավասարազոր հիմունքներով գործունեություն իրականացնող անձիք կարող են հիմք ընդունել ինչպես ՀՀ փաստաբանների միության կողմից ընդունված փաստաբանական էթիկայի կանոնները, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերը, մինչև իրենց միության ստեղծումը, որի անհրաժեշտությունն որպես մարդու իրավունքերի պաշտպանության ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման երաշխիք շատ կարևոր է։ Ինչը համահունչ է նաև նշված օրենքի կիրառման վերաբերյալ ձևավորված հասարակական կարծիքին։ Նշված հիմքերից ելնելով` ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ՀՀ նախագահին ուղղված իմ գրությանը տրված պատասխանը, այն է`,,նշված օրենքի փոփոխությամբ կանոնակարգվել է օրենքի բացը`դատական ներկայացուցչության հետ կապված ձեռնարկատիրական գործունեությունը,, ըստ իս բավարարվել է միայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նշված փոփոխություններին , փաստաբանների միության մենաշնորհային իրավունքներն ամրագրող մեկնաբանությամբ, չի կարող համարվել հիմնավոր։
Վերը նշվածը նկատի առնելով` խնդրում եմ իմ կողմից 06.12.2012թ. Ձեզ հասցեագրված նամակը կրկին քննության առնել և ներկայացված հարցը բարձրացնել ՀՀ Ազգային ժողով` վերանայելու համար ՀՀ փաստաբանների միության համար այլընտրանքային իրավունք սահմանող, անբարենպաստ սոցիալական հետևանքներ առաջացնող, քաղաքացիների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալու սահմանադրական իրավունքը անօրինաչափ կերպով սահմանափակող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին 06.12.2011թ. ընդունված օրենքի 5-րդ հոդ.-ի 3-րդ կետը անօրինական ճանաչելու կամ հնարավորինս մեղմելու համար` միաժամանակ դնելով նշված օրենքի փաստաբանության բաժինը ներկայացնող ուսման կամայական բարձր վճարաչափի, դասընթացի բիզնես նպատակ հետապնդող բազմակի կիրառման, ուսման անհամեմատ երկար ժամկետի փոփոխման հարցերը։ Իսկ մինչև օրենքի հիմնական փոփոխություն կատարելը, խնդրում եմ համապատասխան որոշմամաբ հնարավորություն տալ նախկինում իրավաբանական գործունեության թույլտվություն ունեցող անձանց քաղաքացիներին, անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց իրականացնել դատական ներկայացուցչական գործունեություն` ինչը արդարադատության շահի ապահովման կարևորությունից բացի հնարավորություն կտա նաև գոյատևել սոցիալական այսօրվա ծանր պայմաններում։ Ինչպես որ, սոցիալական խնդիրներից ելնելով պետությունը տաքսի ծառայության հարցում իրականացրեց։ Հարցին այս տեսանկյունով մոտենալը հնարավորություն կտա ժամանակի ընթացքում արժեվորել «Փաստաբանության մասին» նշված օրենքի կիրառման հակասահմանադրական, իրավական հարաբերությունների ոչ կառուցողական, խմբակային, մենաշնորհային շահեր ամրագրող բնույթը ժողովրդավարական սկզբունքների կիրառման համատեքստում։ Ինչպես ,որ ժամանակն դատական պաշտպանության մարդու սահմանադրական իրավունքի խախտում համարվեց 2008 թ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223 հոդ. ՀՀ քրեական օրենսգրքի 404 հոդ. 3 կետով սահմանված այն սահմանափակումը որով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքը վերապահվել էր ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանին, որը սակայն հասարակության կարծիքի և ժողովրդավարական սկզբունքներից ելնելով համապատասխանեցվեց մարդու սահմանադրական իրավունքների պահանջներին:
Այդ կապակցությամբ հարցի հասարակական հնչեղության մասին տեղեկացնելու նկատառումով Ձեզ եմ ներկայացնում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենք քննարկման համար կազմակերպված մամուլի ասուլիսը «Հենարան» մամլո ակումբում, որի քննարկմանը անդրադարձել են հետևյալ լրատվական կայքերը`tert.am, henaran.am, aysor.am և այլն: Որտեղ ասուլիսին մասնակցող Փաստաբանների միության խորհրդի անդամի կողմից հնչեցվել է օրենքի վաղ ընդունված լինելու կարևոր և տեղին ասված տեսակետը։
Հարգելի նախագահ Պարոն Ս. Սարգսյան, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, հույսով եմ, որ Ձեր կողմից ներկայացված հարցին կտրվի մարդու սահմանադրության իրավունքները պաշտպանող լուծում։
Հարգանքներով` Ա/Ձ Վրեժ Վասիլյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել