HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի ավագանին «քեֆ» է կազմակերպել. քաղաքապետը հետ է վերադառնում

Դեռ երեկ էինք տեղեկացրել, որ Արմավիրի քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի հարցը լուծվել է նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությամբ: Նախագահը քաղաքապետին հորդորել է գնալ եւ աշխատել՝ չընդունելով նրա հրաժարականի դիմումը (ՏԻՄ օրենքի համաձայն՝ կառավարությունն է ընդունում կամ մերժում ՏԻՄ ղեկավարի հրաժարականը):

Ավագանու անդամները, ովքեր փետրվարի 25-ին բավարարել էին քաղաքապետի հրաժարականի դիմումը, երեկ քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող «Հայկական խոհանոցում» տոնել են Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարության «բարի լուրը»:

Մեր տեղեկություններով Ռուբեն Խլղաթյանն այսօր արդեն քաղաքապետարանի իր աշխատասենյակում է եղել եւ ունեցել է բարձր տրամադրություն:

Արմավիրի քաղաքապետի մերձավորները լուրեր են տարածում, թե իբր Սերժ Սարգսյանը Ռ. Խլղաթյանին ասել է՝ «Դու ցմահ քաղաքապետ ես»: Հատկապես այս լուրը ցնցել է արմավիրցիներին, քանի որ նրանք օր առաջ ցանկանում էին ազատվել քաղաքապետից:

Չի բացառվում, որ Ռուբեն Խլղաթյանի հարցերը լուծելուց հետո ամբողջ պատասխանատվությունը բարդվի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի վրա, քանի որ նա է եղել ՀՀԿ-ի մարզային պատասխանատուն եւ նախագահական ընտրություններում չի կարողացել Սերժ Սարգսյանի համար շատ ձայներ հավաքել:

Մեկնաբանություններ (1)

paron
Սա ևս մի անգամ ապացուցում է, որ ՍՍ-ն իր կառավարման գործընթացում ոչ մի բան չի փոխելու: Միայն մի քանի խաղաքարեր -ժերտվա- կգնան ու վերջ: Մնացած ամեն ինչը նույնը կմնա, կամ ավելի վատ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter