HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրգործ. Վարագավանի գյուղապետը ընտրակաշա՞ռք է տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013 թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ` Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ:

Մասնավորապես` Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Սուրեն Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Սամվել Մանուչարյանը 2013 թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար` փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվելմ է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով:  Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter