HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասադուլը շարունակվում է

Սոնա Սիմոնյան

Այսօր դասադուլավորները սկսեցին իրենց երթը Երևանի պետական համալսարանից: Սակայն այստեղ մի խումբ ուսանողներ դեմ դուրս ելան վերջիններիս` պահանջելով նրանց հեռանալ համալսարանի մոտից: Եղան բախումներ ուսանողների և դասադուլավորների միջև, որը լուծվեց ոստիկանության միջամտությամբ: Շարունակելով երթը դեպի տնտեսագիտական համալսարան՝ դասադուլավորներին դիմավորեցին մի շարք երիտասարդներ, որոնք պահանջում էին հեռանալ այդտեղից` պատճառաբանելով, որ խանգարվում է նրանց դասապրոցեսը:

Գրեթե նույն պատկերն էր հաջորդ համալսարանների մոտ, որոնք պահանջում էին հեռանալ և այլևս չվերադառնալ իրենց բուհ: Ագրարային ինստիտուտի դիմաց հավաքված ուսանողները նույնիսկ պաստառներ էին պատրաստել, որտեղ գրված էր «Հեռացեք ՀԱԱՀ-ից», «Հանգիստ թողեք ՀԱԱՀ-ը»:

Դասադուլավորները, չնայած այս ամենին, շարունակեցին իրենց երթը դեպը կոնսերվատորիա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter