HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող և զանգվածային լրատվության միջոցներում շահարկման առարկա դարձած նկարահանումներին, հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական վայրերում իրականացվող տեսանկարահանման լիազորությունը բխում է «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, համաձայն որի՝ անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե անհրաժեշտ է օրենքի պահանջները կատարելու համար: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են՝ ապահովել հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:

Օրենքի դրույթները կոնկրետացվում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2007 թվականի թիվ 151-Ն որոշման մեջ, որի 25-րդ կետի բ ենթակետի համաձայն՝ պարեկապահակային ծառայության ժամանակ օգտագործվում են ռադիոկապի, հեռախոսակապի միջոցներ, ինչպես և հատուկ տեխնիկական այլ միջոցներ (բարձրախոս, տեսախցիկով դիտարկում):

Ինչ վերաբերում է հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվող նկարահանումներին, ապա ՀՀ ոստիկանության ծառայողները հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն գտնվելու հավաքների անցկացման վայրում և, ի թիվս այլ լիազորությունների, իրականացնելու վարչական իրավախախտումների կանխարգելմանն ու հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում իրականացնելով նաև տեսախցիկով դիտարկումներ:

Նշենք նաև, որ դա բխում է միջոցառումների կազմակերպիչների ու մասնակիցների շահերից, ինչպես և  նպատակ է հետապնդում վերահսկել ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարումը:

Ոստիկանության պետի ցուցումով՝ նկարահանումներ կատարողները պարտադիր պետք է  լինեն համազգեստով կամ համապատասխան տարբերանշաններով:

ՀՀ ոտիկանությունը ափսոսանք է հայտնում Արտաշատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստիացնում, որ այսուհետ էլ շարունակելու է պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները՝ հասարակական կարգուկանոնի ապահովման, քաղաքացիների իրավունքների պահպանման, փոխըմբռնման և հանդուժողականության մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter