HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակախոս. «Ստեղծված իրավիճակում դասադուլն ինձ համար անհասկանալի միջոցառում է»

«Այն, ինչ այսօր կատարվում է, անսպասելի չէր ոչ մեկիս համար: Հայաստանում այս 22 տարիների ընթացքում երբեք անկախ և ազատ ընտրություններ չեն եղել: Մեզ մոտ չկա ձևավորված այն ժոողովրդավարական համակարգը, որը կարող է ձևավորել ազատ ընտրություններ, և մենք դա գիտեինք ընտրություններից առաջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Ըստ նրան՝ այս ամենը դրական էր նաև, քանի որ  մենք հասկացանք՝ Հայաստանում կա առողջ հասարակություն. «Մեր երկրում կա աղքատության շատ բարձր ցուցանիշ: Եթե դրանից հետո ժողովուրդը, գնալով ընտրության, իր ձայնը տար  իշխանությանը, ապա դա արդեն կնշանակեր, որ խնդիրը մեր մեջ է: Իշխանությունը պետք է ճիշտ վերլուծի իրավիճակը և ճիշտ հետևություններ անի»:

Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրո և բարևի քարոզարշավը շատ ճիշտ է, քանի որ մենք ունենք նաև ներքին շփման խնդիր. «Մենք պետք է կարողանանք փոխել և՛ մեր համակարգը, և՛ մեր մտածելակերպը: Այս տեսանկյունից շատ ճիշտ է նրա որդեգրած քաղաքականությունը: Մենք մտածում ենք, որ նախագահի պաշտոնը այն պաշտոնը չէ, որից կարելի է հրաժարվել: Քանի դեռ մեք ունենք մի քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունը ունի անսահման հնարավորություններ և արտոնություններ, իսկ ընդդիմությունը դուրս է մղված լուսանցք, այս պայքարը  շարունակվելու է: Մենք այն պետք է  օգտագործենք  համակարգային փոփոխությունների համար»:

Հակոբյանն անդրադարձավ նաև դասադուլներին. «Ես ինքս դեմ եմ դրանց: Դասադուլ անել չի կարելի: Ինչ կապ ունի այս իրավիճակն ուսման հետ: Ստեղծված իրավիճակում դասադուլն ինձ համար անհասկանալի միջոցառում է: Ուսանողությունը իր բողոքը կարող է անել նաև դասերից հետո: Մենք մեր երկրում ունենք կրթության հանդեպ վերաբերմունքի խնդիր: Ուսումը այս պարագայում չպետք է տուժի»:          

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter