HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետ. «Հրաժարական ներկայացնելու մտադրություն չեմ ունեցել եւ չունեմ»

«Հետքի» հարցերին պատասխանում է Արմավիրի Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Ճի ՞շտ են այն խոսակցությունները, որ կառավարությունը չի ընդունելու Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է նրան տեսնել այդ պաշտոնում:

Այս հարցի կապակցությամբ կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը:

Ձեզ համար ընդունելի՞ է, երբ ընտրված քաղաքապետը հրաժարական է տալիս, ինչ է թե ձայներ չի կարողացել հավաքել իր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին:

Յուրաքանչյուր պաշտոնյա` ընտրված, թե նշանակովի, ինքն է որոշում իր հրաժարականը ներկայացնելու խնդիրը: Ըստ այդմ` ընտրված քաղաքապետն ինքն է համապատասխան որոշում կայացրել, եւ, ինչպես ինքն է նշել, դա բացառապես իր անձնական որոշումն է: Եվ ընդհանրապես, հրաժարական ներկայացնելը պետք չէ շփոթել պաշտոնանկության հետ:

Ընտրությունների ժամանակ, որպես իշխանության թեկնածուի օգտին «վատ» աշխատած մարզպետ, խոսվում է նաեւ Ձեր հրաժարականի մասին: Նման մտադրություն ունե՞ք:

Ընտրությունը, նախեւառաջ, համապետական միջոցառում է, եւ մարզպետը` որպես պետական պաշտոնյա, ապահովում է գործող օրենսդրությանը համապատասխանող ընտրական գործընթացների կազմակերպումը: Իսկ որպես ՀՀԿ-ն ներկայացնող մարզպետի` համապատասխան գնահատականը տալիս է կուսակցությունը: Այնուամենայնիվ, ի հեճուկս շատերի, ես շարունակում եմ պաշտոնավարել եւ զբաղվել ամենօրյա գործունեությամբ: Նշեմ նաեւ, որ հրաժարական ներկայացնելու մտադրություն չեմ ունեցել եւ չունեմ:

Նախագահական ընտրություններից հետո, ինչու՞ չեք շփվում լրագրողների հետ, ինչը անում էիք մինչեւ ընտրությունները:

Թե ընտրություններից առաջ, թե ընթացքում եւ թե հիմա շփվում եմ եւ շարունակելու եմ շփվել բոլոր այն լրագրողների հետ, որոնց նպատակն օբյեկտիվ տեղեկատվություն ստանալն ու ներկայացնելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter