HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց սերտ համագործակցության կապակցությամբ: Ոստիկանության պետը նշեց, որ նկատի ունենալով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձը՝ ոստիկանությունն արել և անում է առավելագույնը թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե՛ դիտորդական առաքելությունների, թե՛ կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ: Մասնավորապես, անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին, ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությունը պարբերաբար և ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է ոստիկանական հեռուսատահաղորդումների միջոցով, իսկ կայքով ներկայացվում են նաև նյութերի անգլերեն և ռուսերեն տարբերակները:

Հայդի Թալիավինին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց, որ դիտորդներին հետաքրքրում է նաև ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունը պատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ոստիկանության պետն ընդգծեց, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաև հանրահավաքների տեսագրումը՝ նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես և վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը:

Ի պատասխան Հայդի Թալիավինիի՝ Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել, և օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց:

Հայդի Թալիավինին շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Գասպարյանին հարցադրումներին տրված սպառիչ ու մանրակրկիտ բացատրությունների համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter