HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Մեղավորը ոչ թե Լիսկան է, այլ այն գիտաշխատողները», ովքեր նրան գիտնական են դարձնում

Նախախորհրդարանն այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Գիտությունը և Հայաստանի դերն ու հեռանկարը» թեմայով: Քննարկումը վարում էր Նախախորհրդարանի քարտուղար Գարեգին Չուգասզյանը: Քննարկման ընթացքում նա ասաց, որ գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներից մեկը գիտնականների հեղինակության բացարձակ արժեզրկումն է, նրանց նվաստացման «նոր փուլը»:

«Մենք հիմա  կանգնած ենք մի ճամփաբաժանի, որից հետո գիտություն, գիտնական ասածը Հայաստանում բացարձակ արժեք չի ունենալու, ինչքան ուզում եք նորարարություններ առաջարկեք: Երբ Լիսկան, որ բացարձակ քրեական կերպար է Հայաստանում, գիտնական է դառնում Հայաստանում, բոլոր գիտնականները դրանից հետո արժեքազրկվում են: Դրանից հետո չպետք է սպասել, որ գիտնականը հեղինակություն կունենա հասարակությունում: Մենք պիտի հասկանանք, որ ինչ որ պահից սկսած` թացն ու չորը պիտի անջատվեն իրարից»,-ասաց նա:

Կլոր սեղանի մասնակիցների մեկը` ԳԱՏԱՀ-ի հիմանդիր տնօրեն (Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ) Հարություն Կարապետյանը միացավ Գ. Չուգասզյանի մտահոգությանը, բայց ավելացրեց, որ «մեղավորը ոչ թե Լիսկան է, այլ այն գիտաշխատողները», ովքեր նրան գիտնական են դարձնում:

Նա նշեց, որ գիտությունների թեկնածու է նաև  Հովիկ Աբրահամյանը: «Հիմա էլ արդեն դոկտոր է դառնում, դոկտորականի հայտ է ներկայացնում` էկոլոգիային վերաբերող թեմայով: Համակարգն է թույլ տալիս նրանց դա անել: Սա շատ լուրջ հարց է»,-ավելացրեց նա:

«Հետքի» հետ զրույցում  Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը հերքեց, որ ԱԺ նախագահը դոկտորական թեզ է գրում: 

Մեկնաբանություններ (1)

ARMEN
GERMANIAJI GITUTYAN MINISTRI THEKNACUAKAN DISERTACIAJUM 5 TOX KISAARTAGRUTYUN GTAN; KYANQ@ KORCANECIN; ISK HAJASTANUM LISKAN GITNAKAN E:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter