HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դասադուլ անողները օրենք չեն խախտում

«Դասադուլավորները ոչ մի օրենք չեն խախտել, քանի որ դասադուլն, ինչպես նաև գործադուլը, սահմանադրական իրավունք է և պայքարի բավական ընդունված միջոց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Ըստ նրա` այդ հավաքների իմաստն այն է, որ կազմակերպվում են դասի կամ գործի ժամանակ:

Դասադուլի ակտիվիստ Դանիել Իոնիսյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ  ընդվզման հիմնական պատճառը կայացած ընտրություններն են. «Դասադուլը բավական հայտնի և նորմալ բողքի միջոց է: Դասադուլ եղել է նաև 2008-ին, դրանից հետո նաև 2010-ին` պարզապես փոքր մասշտաբի»:  Նրա խոսքերով`ուսանողական խորհուրդները, որոնք ուսանողների իրավունքների պաշտպաններն են, ոչինչ չեն անում արատավոր երևույթների դեմն առնելու համար. «Կրթական համակարգր գլխին հազար ու մի փորձանք բերվեց, իսկ նրանք ի՞նչ արեցին, ոչինչ»:

Համատեղ ասուլիսի ժամանակ բժշկական համալսարանի ներկայացուցիչ Վազգեն Մկրտչյանը նշեց, որ սա որպես դասդուլ բնորոշել չի կարելի. «Դասադուլը լինում է ինքնաբուխ, սակայն այս դասադուլի կազմակերպիչներն ու մասնակիցների մեծ մասը բնապահպաններ են,- ասա նա և ապա հավելեց,- շատ ուսանողներ սովորում են վճարովի համակարգում: Հնարավոր է, որ հոսանքի տակ ընկնեն ու մասնակցեն դասադուլներին, իսկ արդյունքում չափից շատ բացակայությունների դեպքում  դուրս մնան համալսարանից, արդյունքում ջուրն է ընկնում այդ տարվա վարձավճարը»:

Անդրադառնալով թեմային`  ՀՊՄՀ-ի ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը հայտնեց, որ ցանկացած ուսանող կարող է մասնակցել դասդուլին. համալսարանը նրանց դա չի արգելում:

Մինչդեռ ակտիվիստ Աննա Դավթյանն, ով սովորում է նույն  բուհում, հակադրձեց, ասելով որ ուսանողներն անձամբ են հայտնում, որ բուհի դռները փակ են և դուրս գալ չեն թողնում:

ԵՊՀ ՈւԽ նախագահ Րաֆֆի Քարամյանը կարծում է, որ դասադուլը խախատում է այն մարդկանց իրավունքները, ովքեր ուզում են սովորել. «Եթե բողոքի ակցիա անելու ցանակություն կա, ապա պետք է այնպես արվի, որ չխանգարի դասապրոցեսին:  Դասադուլ անելը նրանց իրավունքն է, բայց մյուսների խանգարելու իրավունք չունեն»:

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter