HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Այս շարժումը կասեցնելու համար ոչ մի տեխնոլոգիա չի աշխատում. Վարդան Պետրոսյան

Այսօր` հանրահավաքի ժամանակ, դերասան Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած ընդդիմադիր հանրության համար տեղի է ունեցել ամենակարևորը` «հաղթանակ ներսում, գիտակցության մեջ»: Հրապարակում հավաքվածները արդեն հաղթել են իրենց «գլխում»` հայտարարեց նա` ավելացնելով, որ այդ հաղթանակի լուրը հասցրել է տարածվել ողջ աշխարհով մեկ:

«Առաջին հերթին հիացած և զարմացած են աշխարհի բոլոր հայերը: Այս հաղթանակը զարմացրել է իսկապես բոլորին»,- ասաց Վ. Պետրոսյանը:

Նա նշեց, որ «հաղթանակը անսպասելին էր իշխանությունների համար», որոնք «այդքան ինքնավստահ էին»: Հայաստանում, նրա կարծիքով, ստեղծվել է բացառիկ իրավիճակ` խորքային փոփոխություններ անելու համար: «Դրա սկիզբը դրեցիք դուք»,- Վ. պետրոսյանը խոսքն ուղղեց հրապարկում հավաքվածներին:

Նա պատմեց, որ մի քանի օր առաջ ծանոթացել է այս օրերին մամուլում հրապարակված նյութերին, հասցրել է ամեն ինչի մասին իմանալ հեռվից: Կարդացել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, որում նա նշել է, թե հայ տղամարդը թող իր ընտանիքի բարեկեցության մասին մտահոգվի:  ԱԺ նախագահի հայտարարության պատասխանը Վ. Պետրոսյանը տվեց հրապարակում. «Ցավոք սրտի իշխանությունները ոչ մի կերպ թույլ չեն տալիս հայ տղամարդուն զբաղվել  ընտանիքով. հայ մարդը ուզում է իր տունը պահել, բայց դրա հնարավորությունը չունի: Այստեղ կան հազարավոր մարդիկ. նրանք հավաքվել են վերջին հույսով: Վաղը դուք հաղթելու եք, դուք արդեն հաղթել եք ձեր գլխում»:

Հաղթանակը տանելու ճանապարհին, Վ. Պետրոսյանի կարծիքով, մարտի 1-ը չի կրկնվելու: «Այս շարժումը իր տեսակով զարմանալի է, սա ինքնաբուխ շարժում է. շարժման ղեակավարը այն զարգացնում է բարեկամական ճանապարհով ու զարմացնում է բոլորին, ովքեր ցանկանում են կասեցնել նրա առաջընթացը, նրանց համար ոչ մի տեխնոլոգիա չի աշխատում»,-ասաց նա:

Մեկնաբանություններ (3)

Վեհարի Առաքելյան
Վարդան Պետրոսյանի անուն ազգանունը միշտ էլ մեզ համար մեծատառով է հնչել:
բարեվ…
Սերժ օրինակ վերցրու Հռոմի Պապից, մարդը տղամարդկություն ունեցավ, կարողացավ հրաժարվել 1,2 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդ լինելու գաղափարից, պարզապես ընդունեց որ անկարող է ու դա մեծ քայլ էր, որ կմնա պատմության մեջ։ Սա մեսսիջ էր նաև այն քաղաքական ու հոգևոր առաջնորդներին, որոնք իրենց տեղում սխալ են հայտնվել։ Դու էլ օրինակ վերցրու իրենից։ Մեր ժողովրդի մոտ հաստատ կփրկես քո պատմական արժեքը, ոչ մեկը չի ուրանում քո ներդնումները Ղարաբաղի կայացման գործում։ Իսկ այժմ հեռացիր, քո իշխանության օրոք հայ ժողովուրդը վատ ապրեց։
Զեմֆիրա Ոսկանյան
Զոհված ազատամարտիկի մոր սրտի խոսքը հանրապետության Նախագահին Մեծարգո նախագահ` Սերժ Սարգսյան . իմ ձեռքին դրված ծրարով ընտրեցի Ձեզ: Շնորհավորում եմ ձեզ ընտրվելու կապակցությամբ, սակայն Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԽՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում կատարված մի իրական դեպք. Մի սովխոզում ամեն տարի մի դիրեկտոր են փոխում: Այդպես մի քանի տարի: Հերթական անգամ փոխելիս ռայկոմից եկած աշխատանքային խմբին է մոտենում գյուղի ամենա տարեցը և ասում. - Ա'յ մարդիկ թողեք էս մարդը աշխատի: Ամեն տարի մեկին նշանակում եք ի՞նչ…: Մինչև նա իրա բարեկամներին կերցնում ա , իրա հարևաններին տեղավորում ա , հերթը մեզ չի հասնում…,տո թողեք էս մարդը աշխատի, հերթը մեզ ա հասել…: Այդ ղեկավարին , էլ չեն ազատում: Երկար տարիներ աշխատում է և իմ կարծիքով նա դարձավ սոցիալիտական աշխատանքի հերոս: Մեկ էլ ասեմ , մեծարգո նախագահ. Քեզ ծախողները շատ են , ավելի լավ կլինի միանաս մեզ ` Հաղթողնեորիս: Զոհված ազատամարտիկի մայր` Զեմֆիրա Ոսկանյան Ք. Ճամբարակ հեռ. 077-39-00-49

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter