HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիզիրյանին` շնորհակալություն, Արմավիրի քաղաքապետին` մերժում

Կառավարության այսօրվա որոշմամբ Աշոտ Գիզիրյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Աշոտ Գիզիրյանն իր ցանկությամբ ու նախաձեռնությամբ է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրել։ Վարչապետն ընդունել է նրան և համոզվել, որ խնդրո առարկայի վերաբերյալ տարատեսակ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Տիգրան Սարգսյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Աշոտ Գիզիրյանին։

Գործադիրը որոշել է մերժել Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ դեռևս չի լրացել քաղաքապետի պաշտոնավարման սահմանված ժամկետի կեսը, հետևաբար նա ունի ստանձնած պարտավորություններ և ներգրավված է համայնքային տարբեր ծրագրերում` նպատակ ունենալով ապահովել համայնքի աշխատանքների բնականոն ընթացքը։ «Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, քաղաքական դրդապատճառները չպետք է հրաժարականի պատճառ դառնան»,- ասել է ՀՀ վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter