HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ելքը փոխզիջումների գնալն է՝ իրական իմաստով, ոչ թե թատրոնի. Պետրոս Մակեյան

«Մարտի 1-ի ողբերգության հիմնական սև էջը դրեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«Որքան էլ Ռոբերտ Քոչարյանը կարողանար իր որակներով միայնակ կատարել այդ սև գործը, այնուամենայնիվ, նրան օգնություն էր անհրաժեշտ, և առանց Սերժ Սարգսյանի իմացության ոչինչ չէր արվում»,- նշեց Մակեյանը` ավելացնելով, որ լինելով երկրի նախագահ` թիվ մեկ պատասխանատուն Քոչարյանն էր: 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը հայտնեց, որ այս տարվա հետընտրական շրջանում նոր Մարտի 1 չի կանխատեսվում, քանի որ իշխանությունն ինքն էլ լավ գիտակցում է, որ նույն ջուրը երկրորդ անգամ պետք չէ մտնել: Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը  պետք ստեղծված իրավիճակից հետևություններ անեն և հասկանան, որ միակ ելքը փոխզիջումների գնալն է:

«Միակ ելքը փոխզիջումների գնալն է՝ իրական իմաստով, ոչ թե թատրոնի: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը լուրջ զիջում կլինի իշխանության կողմից»,- ասաց Մակեյանը: Նա նաև նշեց, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հանրության նման ըմբոստությունն ու նպատակասլացությունը բարձր է գնահատում և կմնա ժողովրդի կողքին ու կաջակցի նրան:

«Մենք կանխատեսում էինք, որ հանրությունը բողոքի ալիք կբարձրացնի, բայց այսքան արագ չէինք սպասում, և սա միայն պետք է ողջունել: Ժողովուրդը մնում է հրապարակում այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում է՝ գործ է արվում»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը:

Տաթևիկ Հարությունյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter