HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ական պատգամավորին ինչպե՞ս հաջողվեց միանգամից հարստանալ

Արա Արամյանը 2012 թ. մայիսի 6-ից ԲՀԿ խմբակցության պատգամավոր է: 2003-2004 թթ. եղել է քաղաքաշինության նախարար, 2004-2006 թթ.` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, իսկ 2006-2012 թթ.` «Կայծ» ՓԲԸ խորհրդի նախագահ:

Ուսումնասիրելով պատգամավորի 2012 թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ունեցել է 44 մլն 800 հազար դրամի եկամուտ, որից 1 մլն 800 հազարը աշխատավարձն է, իսկ 43 մլն դրամը` բնամթերքով ստացված եկամուտը:

Ըստ հայտարարագրի՝ ԲՀԿ-ական պատգամավորն իր դրամական միջոցները պահում է բացառապես արտարժույթով: Նշված տարում նրա հաշվին եղել է 350 հազար դոլար եւ 850 հազար եվրո:

Պատգամավորի կինը` Գայանե Սարգսյանը, իր եկամուտներով ու դրամական միջոցներով գրեթե չի զիջում ամուսնուն:

2012 թ. Գ. Սարգսյանն ունեցել է 41 մլն 350 հազար դրամ եկամուտ, որից 350 հազարը ստացած թոշակն է, իսկ 41 միլիոնը` բնամթերքով ստացված եկամուտը:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Գայանե Սարգսյանը նույնպես ամուսու օրինակով իր ունեցած դրամը պահում է արտարժույթով` 570 հազար դոլար եւ 590 հազար եվրո:

Նշենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ` 2012 թ. մայիսի 29-ին, Արա Արամյանն ունեցել է 4 բնակարան, «BMW X5» եւ «Նիսսան Սանյո» մակնիշի ավտոմեքենաներ:

Նշված ժամանակահատվածում Ա. Արամյանը որեւէ եկամուտ չի ունեցել, իսկ դրամական եկամուտները, ներկայինիս համեմատ, համեստ են եղել` 206 հազար դոլար եւ 450 հազար եվրո:

Հարց է ծագում՝ Արա Արամյանին ինչպե՞ս հաջողվեց միանգամից հարստանալ:

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Ծագած հարցի պատասխանը.` Հայաստանում իշխնություն-ժողովուրդ հասկացողությունը մագնիսական երկու տարանուն բևեռներ են, որոնցից մեկը ամեն գնով դեպի իրեն է ձգում ոսկու նման ազնիվ մետաղներ, իսկ մյուս բևեռից դրանք ազատորեն վանվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter