HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Գետամեջ» սառեցված հավի մեջ չթույլատրված քանակի սալմոնելա է հայտնաբերվել (վիդեո)

ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայում իրականացված լաբորատոր հետազոտությունը «Գետամեջ» սառեցված հավի մեջ հայտնաբերեց սալմոնելայի հարուցիչ: Փետրվարի 6-ի լաբորատոր քննության արդյունքները հաստատելու կամ ժխտելու նպատակով, ինչպես սահմանված կարգն է պահանջում, ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները կրկին նմուշառում են կատարել թռչնաֆաբրիկայում: Փետրվարի 14-ի լաբորատոր հետազոտության արդյունքները հաստատեցին, որ «Գետամեջ» սառեցված հավի մեջ սալմոնելայի հարուցիչները գերազանցել են թույլատրելի քանակը:  

«Սննդամթերքի, անասնակերի, սննդային եւ կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 4-ի N 598-Ն որոշման համաձայն` «Անվտանգության ցուցանիշներից նույնիսկ մեկի վերլուծության բացասական արդյունքների մասով անցկացվում է կրկնակի փորձարկում՝ նույն խմբաքանակից վերցված ընտրանքի ծավալից: Կրկնակի փորձարկումների արդյունքները, այդ թվում՝ նաեւ բացասականները, վերջնական են եւ տարածվում են ամբողջ խմբաքանակի վրա, որից ընտրված է նմուշը»:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Վահե Խալաթյանը կազմած արձանագրության մեջ նշված է. «Նկատի ունենալով, որ «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ-ի արտադրած 21.01.2013թ. մակնշմամբ 300 կգ սառեցված բրոյլեր հավը չի համապատասխանում պահման պայմաններին կամ մակնշմանը ներկայացված օրենսդրության պահանջներին, ուստի կասեցվեց վերը նշված արտադրանքի ապրանքի իրացումը մինչեւ լաբորատոր փորձաքննության ավարտը»:

Ծառայութունը ներկայումս ստուգում է իրականացնում Գետամեջի թռչնաֆաբրիկայում: Ստուգումը պետք է պարզի սալմոնելայի ի հայտ գալու աղբյուրը սննդային թունավորումը կանխելու համար: Ծառայության աշխատակիցների ասելով` ստուգման արդյունքում կորոշվի` կասեցնե՞լ «Գետամեջ» հավն արտադրող «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ-ի գործունեությունը, թե՞ ոչ, իսկ մինչ այդ խանութներում շարունակվում է «Գետամեջ» հավի վաճառքը: Ծառայությունից հավաստիացնում են, որ թռչնաֆաբրիկայի գործունությունը հիմա վերահսկվում է, եւ յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր քննության է ենթարկվում:

Թռչնաֆաբրիկաներում դիտարկումներ սկսելու առաջարկը մերն էր` «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը: Նպատակ ունեինք ուսումնասիրել արտադրության պայմանները  եւ նմուշառում կատարել՝ լաբորատոր հետազոտությամբ սննդամթերքի անվտանգությունը եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայությունը բացահայտելու նպատակով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով դիտարկումն իրականացնող հանձնաժողովում ընդգրկվեցին նաեւ Ծառայության աշխատակազմի մարզային տեսուչները, Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը եւ «Հայաստանի սպառողների միություն» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը:

Բոլոր թռչնաֆաբրիկաներն այցելելու հնարավորություն չունեցանք, քանի որ հրամանն արձակելու պահին՝ հունվարի 23-ին, ինչպես տեղեկացրին, տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ փոքր քանակով թռչնամիս արտադրողները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը, ուստի մեզ հնարավորություն էր տրված այցելելու 4 խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ՝ «Բլեք Սթար» ՍՊԸ («Լուսակերտ» ապրանքանիշ), «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ («Գետամեջ» ապրանքանիշ), «Գժուկ» ՍՊԸ-ի Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկա եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ:

«Գրիգ էլ Մետ»-ը երկրորդն էր, որտեղ հանձնախումբն այցելեց դիտարկում իրականացնելու համար: Աշխատակազմը հյուրընկալ չէր եւ առանձնապես կարեւորություն չտվեց մեր այցին: Դրանում համոզվել էինք դեռ նախորդ օրը, երբ ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ում դիտարկումն ավարտելուց հետո ցանկացանք նույն օրն այցելել նաեւ «Գրիգ էլ Մետ» ՍՊԸ վերանվանված «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա»:

Կոտայքի մարզային տեսչության աշխատակիցներն իրենց հետ վերցրել էին համապատասխան արտահագուստ, ինչն ընդունված է արտադրամասեր մուտք ունենալու համար՝ խալաթներ եւ ցելոֆանե կրկնակոշիկներ, համոզված լինելով, որ այնտեղ մեզ չեն տրամադրելու: Չէին սխալվել, մեր այցելած թռչնաֆաբրիկաներից «Գետամեջը» միակն էր, որտեղ աշխատակիցներն արտահագուստ չէին կրում, եւ առհասարակ կարեւորություն չէր տրվում մորթի արտադրամաս ելումուտ անողների կողմից հիգիենայի կանոնների պահպանմանը:

Պատճառը, կարծում ենք, այն էր, որ այստեղ ամեն ինչ ավելի շատ տնայնագործություն էր հիշեցնում, քան Հայաստանում արտադրանքի ծավալով երկրորդը համարվող թռչնաֆաբրիկային վայել արտադրություն: Թռչնամսի պահանջարկի առումով տասնամյակներ հանրապետությունում առաջատարը համարվող այս թռչնաֆաբրիկայում ներդրումներ չէին կատարվել, եւ հավի մորթից սկսած մինչեւ փաթեթավորում՝ ամեն ինչ հակասանիտարական վիճակում էր կատարվում: Մասնագետների պնդմամբ` հենց այդ պայմանները, ինչպես նաեւ արտադրամասում պատշաճ ախտահանում չկատարելը կամ թռչունների պահման պայմանները չապահովելը կարող է սալմոնելայի  առաջացման եւ տարածման պատճառ լինել:

Դիտարկումն իրականացնող աշխատանքային խումբը կազմեց արձանագրություն, որում թվարկվեցին բացահայտված մյուս խախտումները. «Պատրաստի արտադրանքի՝ սառեցված հավի փաթեթավորման վրա մակնշված չէ արտադրող ընկերության անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը, փաթեթավորման վրա առկա չէ պիտանիության ժամկետը: Աշխատակիցների համար ձեռք բերել արտահագուստ: Արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը մաքուր չէին, արտադրական տարածքը չուներ օդափոխության բավարար համակարգ: Աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցը գտնվում էր անբավարար վիճակում»:

Թերությունները վերացնելու համար ժամկետներ են սահմանված, սակայն «Գետամեջի» դեպքում դրանք թերեւս ուշացած են, որովհետեւ տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ այս ընկերությունում լուծարման գործընթաց է սկսվել:

Հ. Գ. Թռչաբուծարաններում իրականացված ուսումնասիրությունն ամբողջությամբ  կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի եւ Արարատ Դավթյանի

Մեկնաբանություններ (11)

Benik
ես անձամբ 8 տարի աշխատել եմ Գ.Թ.Ֆ ու ա վերը նշվածներից ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը:Միակ ապրամքմա եղել Հայանստանում որ`թե համային թե որակյալ առումով թնդացելա,իսկ թե մի քանի որվա մեջ ինչ կատարվեց ոչ մեկս չհասկացավ:Ուղակի ես կասեմ մի բառով որ նման արարքը անմարդկային է:Ու ասեմ վերը նշված անձանց որ անկապ գրել են զիբիլ կամ աղբ,թող իմանան որ անկապ խոսալով իրանք ոչ մի օգուտ չունեն ետե ուզում են ինչ որ բան իմանան թող զանգեն եվ ես իրանց ստույգ տվյալներ կտամ 094191924
Meri
es mekin petqer vor GETAMEJI hexinakutyun@ qcer u tencel arec,ces incha tvum mnacac myus trchnabucakannerum 100% maqrutyuna mi moracek menq aprumenq HAYASTANUM????????????????????????????
GB
Benik, Առաջին բանը, ես նկատեցի, որ կանանց մազերը բաց են, եւ դա առողջության վտանգ է. մնացած ասելու բան չի մնում որ ասել:
elena
sa xaytarakutyun e,inz tvum e sa norutyun che, uren stugoxner@,apren hetaqnnox lragroxner@!!!!!!!BA HETO???????????????
Սպո
Stex tarakan el en achatsnum erevi:)))))))
Anna
Ughaki sranq tesuchnerin chen v&arel, inchqan vor petq er...
Lianna
Սննդի պետական տեսչության շնորհիվ մենք արդեն քանի տարի է այս աղբն ենք ուտում... Սրսափելի է...
Arsen
Ինչու բա հեռուստատեսությամբ սննդի տեսչությունը բան չի ասում? Երևի հարյուրավոր մարդիկ հիմա շարունակում են թունավորվել:
hayk
asem vor snndi teschutyan ashxatoxner@ kasharq chen vercrel ev voreve aknkaliq el chen unecel u nerka pahin getamej fabrikayi pahest@ ev boynin gtnvum e tesuchneri hskoxutyan tak ayn plombvat eeeeeeeeeeee
GB
Չինաստանը դեմ չեն, ձեռք բերել այդ իրերը, նրանք գիտեն, թե ինչպես մաքրել աղբն եւ ուղարկել եվրոպական շուկաների համար!!
Alvard
ինչպես եւ սպասելի էր, տարիներ շարունակ սննդի անվտանգության ու հիգիենայի աշխատողները եկել, ստացել են իրենց կաշառքը ու աչք փակել եղածի վրա: Հիմա, երեւի լրագրողների հետ են եղել, ճար չեն ունեցել...Սարսափելի էր որ նման փնթի ու վտանգավոր գործելակերպը հանդուրժվել է տարիներ....մոռանալով սպառողի հանդեպ իրենց պատասխանատվության, մարդկանց առողջության մասին: Միայն ցավալի է որ աշխատող բանվորները կկորեցնեն իրենց աշխատանքը, անգամ եթե գրոշներ են ստացել: Հուսամ, մի շնորհալի բիզնեսմեն կվերցնի, կնորոգի այս բիզնեսը ու առաջ կտանի: Եթե իհարկե, կողքից փայ ուզողները չզզվացնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter