HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցի դիտարկումների վերաբերյալ

ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը մարտի 2-ին հրապարակել է հետընտրական հերթական միջանկյալ զեկույցը՝ փետրվարի 18-ի Նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների վերաբերյալ:

Այն, մասնավորապես, անդրադառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խաղաղ, սակայն անօրինական հավաքների կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից արված հայտարարություններին:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության պարտականությունը` հայտարարելու իրազեկում պահանջող, սակայն առանց իրազեկման անցկացվող հավաքների ժամանակ դրանց անօրինական լինելու և օրենքով նախատեսված պատասխանատվության մասին, շարունակելու է գործադրվել այնքան ժամանակ, քանի դեռ իրազեկում պահանջող հավաքներն անցկացվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի պահանջների խախտմամբ:

ՀՀ ոստիկանության այդ լիազորությունն ուղղակիորեն նախատեսված է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղղված է հենց հավաքի մասնակիցներին իրենց վարքագծի հետևանքների պարզաբանմանը` որպես իրավական հստակությունն ու կանխատեսելիությունն ապահովելու պահանջի կատարման միջոց:

Հարկ է նաև նկատել, որ խոսքը վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ նախազգուշացնելու մասին է, որը որևէ կապ չունի խաղաղ հավաքին իր լիազորությունների սահմաններում աջակցելու՝ ոստիկանության պարտականության հետ: 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter