HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ Արցախում կարծիքները հակասական են

Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, ըստ ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մաիլյանի, ներկայիս իրավիճակում, այսպես կոչված՝ հիմնարար սկզբունքները կարող են ստորագրվել միայն ուժեղ միջազգային ճնշման տակ, քանզի չկան օբյեկտիվ նախադրյալներ դրանց ինքնակամ ընդունման համար:

Համանախագահների կողմից առաջարկված նախագծի ստորագրումը նախնական փուլում հակամարտող կողմերի հասարակություններում կարող է հանգեցնել ներքին ապակայունացման, իսկ դրանց իրականացման դեպքում պատերազմն անկասելի կդառնա, քանզի խաղաղությունը` հիմնված մադրիդյան փաստաթղթի վրա միայն նշանակում է հետաձգված պատերազմ:

Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը, այսպես կոչված՝ հիմնարար սկզբունքների և դրանց տարրերի, ինչպես նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի նկատմամբ:

«Որոշակի առաջընթաց կարելի է համարել շփման գծում վստահության հաստատմանը և լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի մասին Աստրախանի և Սոչիի համաձայնությունների զարգացումը: Առանց ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանին ամուր կայունության հաստատման և հրադադարի ռեժիմի խախտումների դադարեցման` անհնարին է շարունակել առանցքային քաղաքական հարցերի համաձայնեցման գործընթացը: Հակամարտության գոտում բարենպաստ մթնոլորտի հաստատումը հանդիսանում է նվազագույն անհրաժեշտ պայմանը խաղաղ երկխոսության շարունակման համար»,- ասում է Մ. Մաիլյանը:

Արցախյան մոտ 20 ոչ պետական կազմակերպություների հայտարարությունը և ՀՅԴ Արցախի մասնաճյուղի կոչը Մ. Մաիլյանը դրական քայլ է համարում: Այսօր Ստեփանակերտում «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի կազմակերպած քննարկումը Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ, ըստ նրա, խոսում է այն մասին, որ տեղի հասարակությունն անհանգստանում է ԼՂՀ-ի և ՀՀ -ի համար հնարավոր վտանգավոր մադրիդյան փաստաթղթի ընդունումից: Կարևոր է, որ արցախցիներն անմասն չեն սեփական ճակատագրից և իրենց հասանելի միջոցներով փորձում են պաշտպանել իրենց հիմքային իրավունքները:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը չի կարծում, որ որչևէ կարևոր փաստաթուղթ կընդունվի: «Ամենայն հավանականությամբ, կստորագրվի հերթական մի փաստաթուղթ` ամրապնդելով նախկինում ստորագրված փաստաթղթերը: Միակ մտահոգիչ պահը ԱՄՆ-ի շահագրգռվածությունն է ստեղծված իրավիճակի փոփոխությանը, սակայն չեմ կարծում, որ ԱՄՆ-ի կողմից որևէ ճնշում կգործադրվի կամ էլ մեր շահերը կոտնահարվեն»,- ասում է պատգամավորը:

Ա. Պետրոսյանը մինչ նախագահների հանդիպումը որևէ հայտարարությամբ հանդես գալը անիմաստ է համարում: Այն, հավանաբար, կլինի հանդիպումից հետո:

ԼՂՀ ՊԲ առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը խոստովանում է, որ չէր ցանականա, որ արցախցիների համար Կազանում որևէ անընդունելի փաստաթուղթ ստորագրվի, չնայած՝ երբեք ոչինչ չի բացառում: Նա նման իրավիճակներում ակնկալում է ղեկավարության միայն մի հայտարարությունը` մենք պատրաստ ենք հայրենիքի համար զոհողությունների գնալ, անհարաժեշտության դեպքում կյանքի գնով պաշտպանել Արցախը:

«Ժողովրդի համար հետաքրքիր չէ, թե Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն ինչ են ասում կամ մտածում: Մարդկանց տարրական բաններ են պետք` հայրենիքում ապրել, ուտելու բան ունենալ, և որ երեխան խաղաղ պայմաններում դպրոց հաճախի: Ահա այդ տարրական, բայց կենսական պայմաններն էլ մեր իշխանությունը պիտի ապահովի»,- ասում է Ա. Կարապետյանը:

Մեկնաբանություններ (1)

haykUS
I am so glad we did not sign anything with Azeri-Turks. We should never give an inch of our land. War is war we all will help from US and from other countries. Let Azeri start the new war we will bomb Baku and all their oil reserves and pipelines. All Armenians will rise, and we all will help. So, Azeris and Turks must understand that this time we also will get Ararat back from them! As Armenian American I personally will help with all I can to fight this war with Azeri-Turks.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter