HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր դեմ խաղ չկա». Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակ է հրավիրում նաև վարչապետին և Երևանի քաղաքապետին

Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` Ր. Հովհաննիսյան ասաց, որ «մեր դեմ խաղ չկա»:

«Ժառանգության» առաջնորդը անդրադարձավ այն խոսակցություններին, որ ինքը կոնկրետ ծրագիր չունի. «Թող հստակ լինի` ես ունեմ մի ծրագիր, մի ռազմավարություն, մի հստակ անելիք, և դա այն է, որ ՀՀ քաղաքացիների և հայ ողջ ժողովրդի մասնակցային տիրությամբ պաշտպանելու ենք ժողովրդի իրավունքը և ի կատար ածելու ենք մեր պահանջը, ուրիշ ծրագիր չկա, մեր պահանջն է, և իրենք կատարելու են մեր պահանջը»: 

Ուստի, քանի դեռ մինչև հիմա Ս. Սարգսյանից չունի որևէ առաջարկ հայ ժողովրդի պահանջը լուծելու, համազգային, համաքաղաքացիական պայքարին պատասխան տալու համար, Ր. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանին հրավիրեց Ազատության հրապարակ: Ավելին, մինչև ապրիլի 9-ը ինքնաբացարկ տա: Եվ եթե Ս. Սարգսյանն ունի ազգային ինքնագիտակցություն, բարոյականություն, պիտի գա և թույլ չտա, որ ժողովուրդը երկար սպասի:

«Հանկարծ չանի, որ ինքը սուրբ Աստվածաշնչի վրա կեղծ երդում տա, որ պիտի թագավորի իրեն չճանաչող ժողովրդի վրա»,- ասաց Ր. Հովհաննիսյանը և հավելեց, որ եթե Ս. Սարգսյանը դա արեց, Ս. Սարգսյանն ու իր զինակիցները պիտի հասկանան, որ այդ քայլը բերելու է հայ ժողովրդի հերթական ողբերգության` ոչ արյան, այլ ժողովրդին հեգնելու, կեղծելու, դատարկ հրապարակի վրա իշխելու ողբերգության: 

Րաֆֆի Հովհաննիսյանը գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին նույնպես հրավիրեց Ազատության հրապարակ`  պատասխան տալու ժողովրդին` աղքատության, անգործության, անարդարության, արտագաղթի, մենաշնորհների, ՓՄՁ-ների խեղդման, բնության խեղման համար: Նա ամոթանք տվեց Թեղուտի վերջին որոշման համար: Կոչ արեց գալ և հաշվետվություն տալ իրավական մարմինների հակասահմանադրական տեռորի համար: 

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակ հրավիրեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պահանջեց նրա հրաժարականը, որովհետև որպես ազնվական ընտանիքի որդի իրավունք չուներ հեգնելու ժողովրդի իրավունքը` ուսուցիչներին հավաքելով և խախտում կատարելով:   

Հավաքվածների հետ քննարկելով` Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ նրանց Ազատության հրապարակ է հրավիրում մարտի 5-ին` ժամը 17:00-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter