HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրիաս Ղուկասյանի կոչը. ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ բոլոր ՀՀԿ-ականների հրաժարականը

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյան: Նա նշեց, որ Ազատության հրապարակում հավաքվածները կամք ունեն` այս հեղափոխական շարժումը մինչև վերջ տանելու և համակարգը քրեաօլիգարխիկ տարրերից ազատելու համար: Բոլորն Ազատության հրապարակում է և մեկ բռնունք են կազմել, որին կմիանան շատերը, և հանրապետության բոլոր քաղաքներում և հրապարակներում դեռևս կհավաքվեն մյուսները: Մեկը կդառնա 10, 10-ը` 100, և մի քանի օրից ողջ հայ ժողովուրդը կանգնած կլինի Ազատության հրապարակում:   

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն այսօր զբաղեցնում է Բաղրամյան 26-ի իր գրասենյակը նրա համար, որ ամբողջ ժողովուրդը դուրս չի եկել հրապարակ: Սակայն անօրինական իշխանությունները պետք է գնան: 

Անդրիաս Ղուկասյանի խոսքով` հեղափոխությունը միայն Ս. Սարգսյանի հրաժարականը չէ, այլ Հանրապետական կուսակցությունը պետք է դուրս գա բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից: Բոլոր ՀՀԿ-ականների հրաժարականը պիտի լինի պահանջ, որը ժողովուրդն ինքը պիտի բերի. «Ժողովուրդ կազմակերպվեք»`, որպեսզի այս հեղափոխությունը հնարավոր լինի դարձնել անշրջելի` կոչ արեց Ա. Ղուկասյանը: 

Ա. Ղուկասյանը հաղթանակի և պայքարի կոչ արեց ժողովրդին: 

Մեկնաբանություններ (1)

Վ. Առաքելյան
Եթե մարդն գիտելիքների տեր է և ազնիվ է, ուրեմն այդպիսի անձը չի կարող բարձր պաշտոն ունենալ: ՀՀկ-ական պաշտոնյան չխաբի, չթալանի նույնն է թե որևէ դատավոր վերադասին պայմանավորված կլոր գումարը չփոխանցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter