HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅԴ-ի և «Սարդարապատ» շարժման ղեկավարությանը

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտնում է, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանին եւ Արմեն Ռուստամյանին: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին  «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանին եւ Ալեք Ենիգոմշյանին: Քննարկվեցին ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը եւ մտահոգությունները: 

Մեկնաբանություններ (1)

sarkis
Sefilyan@ chisht e.lseq nran

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter