HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ջավախքցի եմ, ինչ է, իրավունք չունե՞մ իմ կարծիքն արտահայտելու»

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արարատ Արզումանյանը մի քանի օր առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ փետրվարի 27-ին տեղի ունեցած ուսանողական դասադուլի ժամանակ նա հայհոյական արտահայտություն էր արել, դրանից հետո ողջ ֆեյսբուքը քննարկում և քննադատում էր ախալքալաքցիներին, որոնց ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը «զորքի» տեղ դնելով հրահանգում էր «առաջանալ»: 

Դեպքի առնչությամբ «Հետքի» հարցերին պատասխանեց Արարատ Արզումանյանը: 

Արարատ, որոշ մարդիկ ասում են, որ սադրանքի զոհ եք դարձել, մյուսները, որ սանձարձակ պահվածք եք դրսևորել այդ օրը: Կարող եք պատմել` ի՞նչ էր իրականում տեղի ունեցել: 

Դասադուլի կազմակերպիչներից Տիգրանի հետ էի խոսում, իրենից պահանջում էի, որ այն աղջկան ներկայացներ, որը մատերով դեպի մեզ ժեստ էր անում: Պահանջում էի, որ ասեին, թե այդ մատերն ում էր ուղղված: Ինքն ասում էր` չգիտեմ, դա ձեզ չէր ուղղված, մենք նրա համար պատասխանատվություն չենք կրում: Ասում եմ` բա ոնց եք իջել հիմա մեզ հետ իրենց անունից խոսում: Էդ պահին մեր ընկերներից մեկը ասաց` դե ուրեմն եթե նման աղջիկներ կան, ամոթ իրենց կերած կաթին, որ այդ ձևի բան են անում: Ու իրենց միտինգավոր տղաներից մեկը գոռում է` կերած կաթերդ կլցնեմ գլխներիդ: Ես էլ էդ իմ խոսքն եմ ասում: Եվ իրենք առաջին մասը կտրել են` իրենց ասած կերած կաթի պահը, հատուկ սարքել են, որ պրովոկացիա անեն, մեր ախալքալաքցիներին իրար մեջ իրար դեմ հանեն: Եթե ուշադիր վիդեոն նայեք, կնկատեք, որ ես այնտեղ կոչեր եմ անում` հանկարծ իրար չխփեն, մեկը ուզում է նորից հայհոյել, ես բերանն եմ փակում: Պատկերացրեք, թե ինչ կարգի են ինձ հունից հանել, որ ես այդ արտահայտությունն անում եմ: 

Դուք ինչպե՞ս էիք հայտնվել միջադեպի վայրում, հատո՞ւկ էին կանչել, թե՞ պատահական: 

Չէ, պատահաբար չէ, մենք տեղյակ էինք դասադուլին, ուղղակի ոնց իրենք եկել էին ասելու` դասադուլ անենք, մենք էլ մեր կոչն էինք ասում, որ չենք անում: Ի՞նչ կա դրա մեջ: 

Ես ուսանող եմ, եթե ջավախքցի եմ, ինչ է, իրավունք չունե՞մ իմ կարծիքն արտահայտել: Դեմ էինք այդ դասադուլին, ու մենք հանգիստ կանգնած էինք, և ուրիշ ոչ մի ձևի` ոչ մեզ ասել էին, ոչ հրահրել էին. նման մարդիկ չկան, որ մեզ հրամայեն ինչ-որ բաներ անել: 

Ռեկտորի օգնականն ի՞նչ կոչեր էր անում` «ախալքալաքցիներ առաջ եկեք»: 

Այդ ժամանակ դիմացը դասադուլավորների հետ բախում կար, ինքն ասում է` ոստիկանական զորքերը ու ախալքալաքցիները թող առաջ գան, որ հանկարծ բախում չլինի: Ուղղակի ուրիշ ձև է հնչել: Մենք իրենից պարզաբանում ենք պահանջել, ինքն էլ ասաց` եթե հանկարծ սխալ են հասկացել, թող բոլոր ախալքալաքցի տղաներն էլ ներեն ինձ: Ուղղակի մոնտաժ են արել, ախալքալաքցիներին զորք են սարքել: Դա պրվոկացիա է: 

Իսկ ինչո՞ւ էիք դրսում, եթե դեմ էիք, դասի նստեիք:

Ես մեր բոլոր տղաներին խնդրել էի, որ նստեն դասերի: Եթե էդ ձև լիներ, մենք կոչ անեինք, որ նրանք էլ գային դասադուլավորների դեմ, ապա հաստատ 1000 հոգի մարդ կհավաքվեր, մենք բոլորին խնդրել էինք իրենց դասերին նստել, ուղղակի էդ պահին ով դասի չէր, այդտեղ էր: Այնտեղ շատ ախալքալաքցիներ չեն եղել, եղել է ընդամենը 5-6 ախալքալաքցի: 

Ձեր կարծիքով` ընտրություններն արդար են անցել, դրա՞ համար եք դեմ դասադուլին: 

Ես Հայաստանի քաղաքացի չեմ, և ինձ չեմ վերապահում գնահատել, թե Հայաստանում ընտրություններն ինչպես են անցել: 

Այդ միջադեպից հետո ջավախքցիները ձեզ մեղադրում են, որ իրենց անունը «գետնովը տվեցիք», մեղմ ասած` խայտառակեցիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: 

Ովքեր նման բան են ասում, թող մի հատ իրենց նայեն, թե Ախալքալաքի համար ինչ-որ բան ունեն արած: Անձամբ ես լիքը բաներ եմ արել. մասնակցել եմ ՄԱԿ-ի գրասենյակի դեմ կազմակերպված բողոքի ակցիային, որն ուղղված էր Ջավախքում հայկական գրքերի տպագրման, հայոց պատմություն առարկայի դասավանդմանը: Մասնակցել եմ Վրաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիային: Ես ունեմ ընկերներ, որոնք եղել են այդ միջադեպին, և կոչ եմ անում, որ այդ ագիտացիաներին չհավատան: Մարդիկ տեղյակ չեն եղել իրականում ինչ է եղել, և իրենց կարծիքն արտահայտում են` չիմանալով: 

Զղջո՞ւմ եք, որ նման միջադեպ է տեղի ունեցել: 

Փոշմանել եմ այնքանով, որ ինձ չեմ զսպել այդ պահին, բայց որ յուրաքանչյուր հայ տղամարդու այդ ձևով հայհոյեին, ինքն էլ ինչքան ուզում է զուսպ լիներ, որքան ուզում է տեսախցիկներ լինեին, հաստատ չէր կարողանա իրեն զսպել: Այնքանով եմ ուրախ, որ զսպել եմ և այլ արտահայտություններ չեմ արել: Այդ բառը, ճիշտ է, ինչ-որ տեղ հայհոյանք է, բայց մեր բարբառով ընկերն էլ ընկերոջը կարող է ասել դա, այսինքն`նշանակում է` գնա այստեղից:

Մենք փորձում ենք ամբողջական տեսագրությունը գտել, բայց ցավոք սրտի չենք կարող, որ իրենց արած արտահայտությունն էլ տեսնեն: Բայց աշխատում ենք այդ ուղղությամբ: 

Այդ արտահայտությունն ուղղված է եղել այն աղջիկներին, ովքեր իրենց հայ աղջկա տեղ դնելով, որպես հայ աղջկա կերպար, իրենք իրենց մատերն են ցույց տալիս ԵՊՀ-ի դիմացը, և նկարվել են:

Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի

Մեկնաբանություններ (15)

fred
Amen depqum yete Ararat@ azniv txa liner kpashtpaner kexz @ntrutyunneri dem boxoqox usanoxnerin yev voch te hamalsarani vernaxavin. Yes kaskaz chunem vor na nayev @ntratexamaserum e yexel yev masnakzel e kexziqnerin, aylapes inchu e aydpisi varqagiz zuzaberum.
Աշոտ
Ազատության,դեմոկրատիայի կրող էս երևակայում քեզ,իսկ ուրիշին տեղավորում էս քո պատկերացրած ռամկեքի մեջ
samvel
demokratin shat lav bana de vor tenc eq mtacum xi cheq gnum amerika bunt anum.u ete buntov ban chstacvikaras mi hat xmbavorum sarqes u mard tzetzs kam el qfur tas. @ndexela demokratya.inq kara karcik haetni baec xomb vor anorinakan qyler ani iravunq chun u menak inq che es el duq el.imichaleoc asem hetqrqrvel em et andznavoruteun@ normal daserin el chi masnakcum ,an@ndhat bacakaeuma......u parza te inchia sapon@ dzerqin endex kangnac ..........vor lav mtni mi tex.iranq daserin chen masnakcum dasadul en anu vor chtoxan dasadul anen miqich tramabanakan chi....daje jentelmen chi.......inchqm uzuma asi vor axjkeq@ mat en cuc tvel chit texavorvum .djvar henc pah@ ekav shar@ gcec axjkeqi vra.hay axjkan minjev vor voskorin chhascnes vat ban chi asi @ndakarak es tes te dekani ognakan@ voc er dzer arnum ira barenem krknumasenq 2 kam 3 axjik el mat en cuec tvel ba mnacac@ .....ba karox che mi or shenqeri takov ancneluc xaladelnik @ngni
Աշոտ
Շատ շնորհակալ եմ ձեր ամերիկայից էլ, մատ տնկող աղջիկներից էլ,որոնք հենց դրա մեջ էլ տեսնում են դեմոկրատիան,մեկ անգամ ևս համոզվեցի ,որ մեզ պետք չի այն դեմոկրատիան,որը հայ աղջիկներին դարձնում է ոչ հայ էությամբ արևմտամետներ:
samvel
?????????????????????????????????????sovoreq vonc piti iran pahi en mard@ vor@ qxaqaci chehttp://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=eGTN9MeQ2KU#!
Ասոտ
Samvel քո 8 և15 մեկնաբանությունները լիովին հակասում են իրար:եթե վրաստանի հայը իրավունք չունի այստեղ գործի,ինչու էս այդ իրավունքը տալիս ռուսաստանից արտաքսված հրեա մասսոնին:Չկարողացար պատասխանել 14ին
MANE
HIMA NAJUM EM AID KADRER@; TARBER TEXERI USANOXNER EN; GJUMRECI KA; TALINCI; ALAVERDCI; BAYC 3 AXLQALAQCINERI SHAR@ SHAT E:
Գառնիկ
Էս ապուշը փոխանակ ներողություն խնդրի, ինչ որ անհեթեթ բացատրութրուններ է փորձում տալ
javakhqci
Hayastanciner jan Javakhqcinerin andadar qnnadadelu pokharen paraktum nakh cer mejic veracreq te mi tuyl tegh gtel eq anndat petqe harvaceq etel Javakhkcin e che?nakh hayuhu pahvacq qnnadadeq amot e
samvel
Մեկնաբանությhttp://hetq.am/static/news/b/2013/03/24075.jpg hla es takanqin naeq voncor fashist exni. pastoren hayastani qaxaqaci el chi.u hla mi hat el kriva sarqum.hay axjkeqi het.du mi hat porceq urishi erkir gnaceq u kriv sarqeq mianganic tevert hlorum en u artaqsum .u el mi amenaqich@ 5 tari chen toxum mtns.es mer azgaein anvtangutean ashxatoxner@ uren.pastoren ov uzi vrtexic uzenan karan gan qaxaqakan krivne sarqen u chpatjven.nuen karuecnerin em dimum dra mat@ mart 1 i gorcerov el xar@ kexni .dran tareq . ունը...u eli nuen ashxatakicnerin hamar em grum mi hat et xmbi grancumner@ stugeq ete qaxaqci chen uremn sadrichner en urish erkric ekac teverner@ holoreq u artaqseq mer erkric et mafin crela petq
Vikusik
ինչ առնական տեսք ունի ,հավեսս տվեց, բայց դե գեղցիյա էլիՄեկնաբանությունը...
Աշոտ
Ղարաբաղցիներից պրծաք,հիմա էլ անցաք ջավախքցիներին հակադրվելու,թշնամանք սերմանելու պրակտիկային:
SAMVEL
DU VORPES MARD????????? IRAVUNQ UNES XOSALU,BAEC DU QANI VOR HAYASTANI QAXAQACI CHES IRAVUNQ CHUNES QIT@T XOTES QAXAQAKANUTEAN MEJ,KRIV SARQES HAYHOYES ,DZER ARNES AXJIKNERIN U AMENAKREVOR@ MAFI SARQES U KAMEL MAFIYAI MEJ VORPES PESHKA ASHXATES...............
Աշոտ
Ուրեմն արցախի Գոյամարտի համար ջավախքցին իրավունք ունի մասնակցի , իսկ սովորական քաղաքական գործնթացներին իր կարծիքը չի կարող հայտնել,ինչ է թէ քաղաքացիություն չքւնի
samvel
duq ushadir cheiq kardacel im grac@. henc miaen karcik karox e unenal bayc qit@ xotel voch u .u voch miayan iravunq chuni mafya sarqi u mafya xaxa.inq@ ekela hayastan sovorelu miayan.inchvor mi dzevov ete votnaharvuma ira sovorel@ karoxe dimel dekanin.mijocner ete dzerq charnen dataran.dranic heto ete dzerq chi talis gnuma uremn urish erkir sovrelu.miyus harcin javaxcin ela paterazmin masnakis exel dra hamar iranc erexaneri hamar ovqer qaxaqacieuteun chnen hnaravoruteun en tvel gan usum stsnan.finasakan mec ognuteun misht el trvela javaxqin u baci finas@ vrastani ishxanuteuneri het musht qyala en tallis vor chnexacnen.isk verjum asem vor nairi hunanyan el er hay bayc arec en vor minchev himi et ptuxner chenp marsum. ka mard vor ergri davachana kak mard vor azgi. aysinqn inq@ haya bayc chi aprum haystanum.der hayoc grakanuteunic et erku bare@ chen hanel erkri davachan,azgi davachan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter