HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսում շիզոֆրենիայով տառապողը ապակու կտորով հարվածել է հսկիչին

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում այսօր միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվականից «Հետքին» հայտնեցին, որ Վարդենիսի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որ ձախ աչքի տրամվմա, կոպի պատռված վերք ախտորոշմամբ իրենց մշոտ բուժօգնության է տեղափոխվել 1966թ. ծնված Կարեն Հ.-ն` ինտերնատի հսկիչը: Օպերատիվ խումբը պարզել է, որ վաղ առավոտյան` 06:45-ի սահմաններում շիզոֆրենիայով տառապող Պետրոս Սահակյանը ապակու կտորով հարվածել է Կարենին, ինչի հետևանքով էլ նա վնասվածք է ստացել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը քիչ  առաջ տեղեկացրեց, որ Կարենին տեղափոխել են Երևան, այժմ նրան վիրահատում են: 

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մասին «Հետքը» մի քանի հոդվածներ է հրապարակել: Տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ինտերնատի հիվանդներին տանում էր Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեին իր անասուններին: Հրապարակել էինք փաստեր` լուսանկարներ և տեսանյութ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները 2012 թ. հոկտեմբերի 3-ին պարզել էին նաև, որ Նվեր Հովհաննիսյանը անցյալ տարվա ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Նրան կալանավորել էին: 

Սոնա Տռուզյանը «Հետքին» տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ' Վարդենիսի տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 հիվանդներին շահագործելու դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ՝ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Մեր հրապարակման ստուգմամբ պարզվել էր նաեւ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ինտերնատի խնամքի տակ գտնվող 4 անձանց շահագործման դեպքեր: Ըստ դատախազության հաղորդագրության` տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշխատանքային թերապիայի անվան տակ 2012 թվականի մայիսի 16-ից նյարդահոգեբանական տուն ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող, հոգեկան հիվանդության հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող 4 անձանց մինչև 2012 թվականի սեպտեմբերի 18-ը շահագործել է: Մասնավորապես՝ ամիսներ շարունակ նրանց ներգրավել է' տուն ինտերնատից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Ներքին Շորժա գյուղում սեփական, ինչպես նաև տուն-ինտերնատին պատկանող շուրջ 70 գլուխ խոշոր և շուրջ 130 գլուխ մանր եղջերավոր անասուններ արածացնելու, նրանց կթելու, անասնագոմը մաքրելու և այլ հարկադիր աշխատանքներ կատարելու մեջ: Քրեական գործն ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն իրականացնելու: Օրեր անց տնօրենի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել էր, կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանմա, և Նվեր Հովհաննիսյանին ազատ էին արձակել: Խափանման միջոցը փոխելու հիմք է եղել Նվեր Հովհաննիսյանի առողջական վիճակի վատթարացումը: 

Նվեր Հովհաննիսյանը, պարզվում է, անցյալ տարվա վերջից վերականգնվել է իր պաշտոնում, իսկ քրեական գործը 2012-ի դեկտեմբերի 14-ին կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:  

Թե ինչ էին անում Ներքին Շորժայում տուն-ինտերնատի հիվանդները, և ինչու էին սարերում մեն-մենակ անասուններ արածեցնում օրեր շարունակ, գիտի քննություն իրականացնող մարմինը, որը փաստերին ուշադրություն չի դարձնում: 

Իսկ տնօրեն Նվեր Հովհաննիսյանի ազատությունն ու գործի կարճվելում, ինչպես անկաշկանդ խոսում են Վարդենիսում, իր դերակատարումն է ունեցել նրա մորեղբոր որդին` ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը

Մեկնաբանություններ (5)

777777
Sergey jan ete karas kargin dzevov artahaytves artahaytvi, ete ches kara uremn @ndhanrapes mi gri,... vor stex demqt chi erevum u qez chenq janachum chi nshanakum vor qez vonc harmara tenc piti pahes qez... kam du inch gites te incha katarvel, du texyak es @ndhanrapes Nvern inch dzeviya nayum hivandnerin, texyak es te inchen anum tun internati bnakichner@, etqan shat es mtahogvum internati bnakichneri hamar karas ayceles u qo achqov tenas mi banov el ogtakar lines...
777777
isk tvayl hodvac@ kap chuni trafikingi het, ushadir karda hodvacn... asem imanas vor internati hskich@ zrkvel e tesoxutyunic... te eti qez chi hetaqrqrum?? imaceq incheq xosum u chpordzeq viravorakan teqster grel...
Sergey
Pastoren 777777-@ ev nelin lav el ard arcanum en trafikingov zbaxvox thas ev himar nverin. Kcankanam vor duq el lineq tvyal hastatutyan cmah bnakich ev darnaq nman vochxarneri koxmic koxmic katarvox hancagorcutyunneri anmijakakan obyekt.
Նելի
Միանշանակ համաձայն եմ ասվածի հետ, իմ մոտ այն տպավորությունն է, որ -ի լրագրողները բացի պարսավանքից ու հին նյութերը նորովի արծարծելուց ուրիշ ոչինչ չեն կարող մատուցել ընթերցողին:
777777
hargeli hetq-i lragrox, amen angam patrvak eq man galis, vor hin temaneri masin xosaq, et vormi hogebujaranum nman depq chi exel? isk duq gone giteq te petutyunn inchqan ashxatavardz e sahmanel tun internati ashxatoxneri ev hatkapes hskichneri hamar? inchi hamar eq an@ndhat hin temaner@ shoshapum? de ete etqan karaq ankexc lineq u dzer asac@ verevnerin hascneq uremn nax usumnasireq internati ashxatoxnerin trvox ashxatavardzner@ u mtaceq et ashxatavardzov ov kashxati nman vayrum? karaq de eti areq voch te havayi baneri vra ushadrutyun darcreq, poxanak petutyunn mi banov ajakci hl@ miatel drel eq xoranum eq.. te karaq mi lav ban aneq uremn areq ete che, vochel hisheq internati masin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter