HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

3-ամյա Նելլին ուզում է շուտ լավանալ. օգնենք

3-ամյա Նելլին արդեն 20 օր է, ինչ դիմակայում է բժիշկների ասեղներին ու դառնահամ դեղերին: Նա չգիտի, թե ինչ է կատարվում իր հետ. միայն գիտի, որ հիվանդացել է, իսկ թե երբ է լավանալու, դեռ հայտնի չէ:

Փոքրիկի մոտ արյան սուր լեյկոզ է հայտնաբերվել. վաղն անցկացվելու է նրա առաջին քիմիաթերապիան: Նելլիի հորը՝ Ալբերտ Պետրոսյանին հանդիպեցինք այսօր: Նա պատրաստվում էր հերթական անգամ դեղատուն մտնել, վերցնել քիմիաթերապիայի նախապատրաստող դեղերն ու գնալ հիվանդանոց:

«Ես չգիտեմ՝ ինչ եմ զգում: Փետրվարի 16-ից երևի մինչև 25-ը ուղղակի չէի հասկանում, թե ինչի ա դա պատահել: Ես տղամարդ եմ, բայց առանց արցունքների այս մասին խոսել չէի կարողանում: Հետո, երբ շատ ծանոթներ, բժիշկներ ասացին, որ հույս կա, բուժվող է, ինձ հավաքեցի: Հասկացա, որ պիտի ամեն ինչ անեմ՝ երեխայիս փրկելու համար: Բազմաթիվ ծախսեր ու խնդիրներ կան. պարտավոր եմ թույլ չլինել»,- ասում է Նելլիի հայրը:

Ալբերտն արդեն վաճառքի է հանել իրենց տունն ու մեքենան: Նա աշխատում է որպես գանձապահ և վարորդ: Այժմ աշխատանքի չի հասցնում գնալ, բայց գործընկերները գրեթե ամեն կերպ օգնում են ընտանիքին:

Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկներն Ալբերտին տեղեկացրել են, որ երեխայի բուժումը հնարավոր է, սակայն եթե փոխպատվաստման խնդիր լինի, նրան պետք է ուղարկել Եվրոպա կամ Իսրայել:

Հիվանդության ախտորոշման առաջին օրերին Նելլին դեռևս աշխույժ էր, իսկ հիմա արդեն թուլացել է, տաքություն և հոդացավեր ունի: «Ցույց ա տալիս, ձեռքը դնում է ծնկներին, ասում՝ պապ, ստեղս ա ցավում: Ես չեմ կարողանում դիմանալ էդ ամենը տեսնելուն. դուրս եմ գալիս հիվանդանոցից ու չգիտեմ՝ էլ ինչ անեմ: Էդ ամենը կինս ա տեսնում: Ամեն անգամ սրսկվելիս, դեղ ստանալիս էրեխեն սկսում ա լացել... Կնոջս համար էլ ա դժվար. էդ ամենը տեսնելը հնարավոր չի ուղղակի: Պունկցիա անելուց երեխան էնպես էր գոռում.. .ես ինձ մի կերպ եմ զսպում, հավաքում, որ կարողանամ երեխայիս փրկել»,- Ալբերտի հետ զրույցը չշարունակեցինք. նրա աչքերն արդեն լցվել էին:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ:

«Բարդերը՝ հանուն առողջ մանկության» խորագրով հեղինակային երգի համերգը կկայանա մարտի 13-ին՝ ժամը 19:00-ին, Տիկնիկային Թատրոնի դահլիճում: Տոմսերի արժեքներն են 1000, 2000, 3000, 4000 և 5000 դրամ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (055) 502544/ (093) 373238):

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել Նելլիին և նրա ընտանիքին, կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարներով՝

«Ամերիաբանկ», ստացող՝ Նելլի Ալբերտի Պետրոսյան
Դրամային՝ 15700-15384100100
Դոլարային՝ 15700-15384100101

Մեկնաբանություններ (8)

Anush
really Right now MONEY is needed . toys and gifts will be there in any case.
Hh
I am trying to transfer money from usa. Amerianbank-ok, cjsc9 grigor lusavorich-ok, swift/bank code-ok, account number-? (is the one shown in the article or the one in comments section 103002101576?) also name on the account is required , whos name is this account? How can we get confirmation that it goes to the right account so we can continue transferring money weekly or daily. I and many need a little more help since banking system in armenia is little convoluted. Please help me and us to help them. Thank you.
STS
Օգնենք նաև Հայաստանից, ով ինչքան կկարողանա. եթե շատ մարդիկ փորձեն օգնել արդյունքում մեծ օգնություն կդառնա
HETQ
The account is in the name of Nelly (Albert) Petrosyan The Swift Number of Ameriabank is 15700 (The bank you are making the transfer from will ask for this) The $ US Acct # is 15384100100 The AMD Acct # is 15384100101
STS
ԽՆԴՐԱՆՔ_ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏՔ-ին: Առանձին խնդրանքով դիմեք նաև Հայաստանի հատկապես հզոր տնտեսական միավորներին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, Ալավերդու Վալլեքս գրուպին, Vivacell-ին, Արմենտելին, Սիլ գրուպին, Մուլտի գրուպին, ապահովագրականներին..... շատ կան: Էդպես օգնությունն ավելի մեծ կլինի ու արագ: Միաժամանակ օգնության կոչ քաղաքացիներին: Եթե իշխանության կամ ընդդիմության հանրահավաքներին ակտիվություն ցուցաբերող քաղաքացիների 25 տոկոսն ակտիվություն ցուցաբերի նաև այս հարցում 2000 դրամի չափով, աշխարհի ամենաթանկ բուժման համար անհրաժեշտ գումարը կապահովվի....
Hovann
Edik jan, the Swift number of Ameriabank is not 15700 but ARMIAM22XXX Hovann
hh
Can this information be used to transfer money from US? Donate people donate!!!!!!!!!
hh
This child also need toys and gifts to take her mind away from the pain and her surroundings. We need more info how to send gift, whos number are posted for contact we need better details Provide more information Hetq!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter