HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արման Մելիքյան. «Մեր երկրում դեռ ոչինչ չի փոխվել, որ ՍԴ-ի պահվածքի փոփոխություն ակնկալենք»

Նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը երեկ դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան: Վերջին տարիներին ՍԴ-ն միշտ «իշխանահաճո» որոշումներ է կայացրել, իսկ ընդդիմությունը միշտ դժգոհ է մնացել այդ որոշումներից:

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մեր երկրում դեռ ոչինչ չի փոխվել, որ ՍԴ-ի պահվածքի փոփոխություն ակնկալենք: Ըստ Ա. Մելիքյանի՝ այս անգամ, սակայն, խնդիրը նույնիսկ ՍԴ-ն չէ:

««Ընտրություններ» համապետական միջոցառման սցենարը նախատեսում է Րաֆֆի Հովհաննիսյանի ՍԴ դիմելու քայլը: Այսպիսով, վերջինս ճանաչում է ՍԴ-ի իր հայցով ցանկացած որոշում կայացնելու իրավունքը և հետևաբար, նաև պարտավորված է լինելու ընդունել նրա ցանկացած որոշման արդարացիությունը կամ ծայրահեղ դեպքում կդիմի Եվրոպական դատարան: Երկու տարբերակն էլ Հայաստանում ակնկալվող փոփոխությունների իրականացման տեսանկյունից հեռանկար չեն պարունակում»,- ավելացրեց Արման Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter