HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեյվիդ Քամերունը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Այսօր Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերունը Սերժ Սարգսյանին, նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հղել է շնորհավորական ուղրձ, որի ոչ պաշտոնական թարգանությունը ներկայացվում է ստորև:

«Հարգելի նախագահ Սարգսյան,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է, քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատև ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը, ինչին նա արժանի է, հատկապես որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջև և իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:

Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը ի շահ երկու երկների»:

Լուս.՝ guardian.co.uk-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter