HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին մի քանի օրում Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի դրական տեղաշարժ կա

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելեց «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, հետաքրքրվեց նրա առողջական վիճակով։

Բժիշկների հավաստմամբ՝ վերջին մի քանի օրում ԱԻՄ առաջնորդի առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրվում. ցավերը խիստ նվազել են, ձեռքի շարժողականության ֆունկցիան վերականգնվում է, ինչի արդյունքում ընդհանուր ինքնազգացողությունը բարելավվում է։

«Պարույր Հայրիկյանի վերականգնողական համալիր բուժումը շարունակվում է»,- հայտնում է առողջապահության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter