HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայում ապրող հայերի բաց նամակը Հայաստանի փաստացի իշխանություններին

Տիկնայք և պարոնայք,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա՝ ակնկալելով Ձեր գործուն միջամտությունը մի կարևորագույն խնդրի շուրջ, որը Գերմանիայում ապրող հայ երիտասարդներիս՝ մեր ազգի հետ մեր երկրի ներկան ու ապագան կերտողներիս, վերջին ժամանակներս մտահոգությունների և քննարկումների առիթ տվեց:

Ակտիվ մասնակցություն ցուցաբերելով մեր երկրի քաղաքական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում, ինչպես մեր երկրի սահմաններում, այնպես էլ սահմաններից դուրս, չկարողացանք զերծ պահել մեզ նաև վերջին ժամանակներս Հայաստանում կատարվող իրադարձություններից:

Մենք հպարտ ենք Հայաստանի, հայ ժողովրդի ու հատկապես երիտասարդության ամեն մի նվաճումով, որոնք քիչ չեն եղել վերջին քսան տարիների ընթացքում: Սակայն մեզ շատ է հիասթափեցնում այն փաստը, որ Հայաստանում դեռևս երաշխավորված չէ ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչը՝ արդար և ազատ ընտրությունները: Ներկայիս կառավարությունը փետրվարի 18-ին կրկին չապահովեց սահմանադրորեն ամրագրված ընտրական սկզբունքներին համապատասխանող ընտրություններ:

Բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով և վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացված ընտրությունների մասին են վկայում համացանցում տեղադրված բազմաթիվ հայտարարություններն ու տեսանյութերը: Մեզ համար ցավալի է, որ մեր հայրենակիցներն ստիպված են այսօր կրկին դուրս գալ հանրահավաքների՝ պահանջելով վերականգնել ճշմարտությունը:

Սա վառ ապացույցն է այն բանի, որ Հայաստանի քաղաքացիներն այլևս մտադիր չեն հանդուրժել բռնության միջոցով իրենց պատկանող իշխանության յուրացումը որևէ անհատի կամ կուսակցության կողմից: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն այլ բան չեն, քան Հայաստանի քաղաքացիների անվստահությունը գործող իշխանությունների հանդեպ:

Միաժամանակ մենք հպարտ ենք, որ երիտասարդությունն այլևս պասիվ չէ, որ նա ոտքի է կանգնել և ակտիվորեն մասնակցում է քաղաքական կյանքին՝ արտահայտելով իր բողոքը հերթական կեղծված ընտրությունների դեմ: Մենք միանում ենք Հայաստանի մեր ուսանող ընկերների պայքարին՝ խստորեն դատապարտելով իշխանությունների բռնի վերաբերմունքը տեղի ունեցող դասադուլների հանդեպ:

Յուրաքանչյուր ոք՝ ներառյալ ուսանողությունը, ունի հավաքվելու և իրեն հուզող ցանկացած հարցի վերաբերյալ իր բողոքի ձայնը բարձրացնելու՝ սահմանադրորեն երաշխավորված ազատություն: Ուսանողության պայքարին խոչընդոտելու իշխանությունների ցանկացած փորձ կարծիք հայտնելու բնական ազատության կոպիտ խախտում է:

Դատապարտում ենք կրթական համակարգի այն աշխատակիցներին, ովքեր ուսանողներին պառակտումների ու ագրեսիայի սադրանքների են տանում: Մենք միացնում ենք մեր ձայնը Հայաստանում ուսանող երիտասարդության ձայնին և պահանջում ԵՊՀ-ի ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից:

Մենք միաժամանակ հայտնում ենք մեր վրդովմունքը, որ, լինելով Հայաստանի քաղաքացի և օրինական հիմքերով գտնվելով արտերկրում, զրկված ենք ընտրելու սահմանադրական իրավունքից: Ներկայիս վարչակազմի կողմից արտերկրում բնակվող քաղաքացիներին ընտրություններին մասնակցել թույլ չտալու փաստը խոսում է մեր իշխանության՝ իր մեկ միլիոնից ավելի քաղաքացիների հանդեպ արհամարհական վերաբերմունքի մասին, և հետապնդում է միայն մի նպատակ՝ ամեն գնով կեղծել ընտրությունները:

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ արտերկրում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ դիվանագիտական և հայկական կազմակերպությունների արտերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները: Փաստորեն, Հայաստանի գործող իշխանությունները հավասար հնարավորություններ չեն ապահովում արտասահմանում գտնվող քաղաքացիների համար:

Մենք կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին վերանայել Օրենսգրքի վերոհիշյալ նորմը և ապահովել մեր երկրի ապագայի կերտմանը մասնակցելու մեր իրավունքի լիարժեք իրականացման հնարավորություն:

Կարոտով և վճռականությամբ լի՝

1. Ազատ Օրդուխանյան (Բոխում)

2. Այգուն Քացախյան (Ֆրայբուրգ)

3. Անահիտ Բաբայան (Լայպցիգ)

4. Անահիտ Բարսեղյան (Բեռլին)

5. Անահիտ Սահակյան (Տրիեր)

6. Անդրանիկ Միքայելյան (Լաուֆ ան դեր Պեգնից)

7. Անժելա Կարապետյան (Բեռլին)

8. Անի Բարսեղյան (Մայնց)

9. Անի Դալլաքյան (Մյունխեն)

10. Անի Զոհրաբյան (Վիսբադեն)

11. Անի Հարությունյան (Մյունխեն)

12. Անի Մաթևոսյան (Կարլսրուհե)

13. Անի Նազարյան (Խեմնից)

14. Անի Քոչարյան (Քիլ)

15. Անիտա Մանուկյան (Լոնդոն)

16. Աննա Շավինյան (Բեռլին)

17. Աննա Ստեփանյան (Բեռլին)

18. Աստղիկ Թամազյան (Բեռլին)

19. Աստղիկ Ղումաշյան (Բրեմեն)

20. Արա Բաղդասարյան (Բեռլին)

21. Արամ Գալստյան (Ռոստոկ)

22. Արևակ Դավթյան (Բեռլին)

23. Արևիկ Հակոբյան (Բեռլին)

24. Արևիկ Սարգսյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

25. Արման Բարսեղյան (Բեռլին)

26. Արման Մեսրոպյան (Բոխում)

27. Արմեն Ղուշչյան (Բեռլին)

28. Արմենուհի Մանուչարյան (Բեռլին)

29. Արմինե Բաղդասարյան (Մյունխեն)

30. Արուսիկ Գալստյան (Վուպպերտալ)

31. Արփինե Գևորգյան (Բեռլին)

32. Արփինե Նազարյան (Խեմնից)

33. Բաբկեն Հակոբյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

34. Գայանե Հովհաննիսյան (Բեռլին)

35. Գեղամ Գալստյան (Բեռլին)

36. Գեորգի Ամյան (Դյուսելդորֆ)

37. Գնունի Կարապետյան (Դյուսելդորֆ)

38. Գոհար Յապուջյան (Կարլսրուհե)

39. Գոհար Սարգսյան (Հալլե)

40. Գոռ Հովհաննիսյան (Բեռլին)

41. Գոռ Մարգարյան (Քիլ)

42. Դրո Հաղդադյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

43. Եսթեր Աղաջանյան (Մյունխեն)

44. Զուրաբ Աստատուրյան (Մյունխեն)

45. Թամարա Մանուկյան (Բեռլին)

46. Իննա Քարամյան (Յենա)

47. Լուսինե Կարապետյան (Բրեմեն)

48. Կարինե Հովհաննիսյան (Բրեմեն)

49. Հայկուհի Հայրապետյան (Աուգսբուրգ)

50. Հասմիկ Ավետիսյան (Բեռլին)

51. Հասմիկ Թարխանյան (Բեռլին)

52. Հասմիկ Կոստանդյան (Բեռլին)

53. Հասմիկ Մելքոնյան (Բեռլին)

54. Հովհաննես Դանիելյան (Բեռլին)

55. Մանանա Ասատրյան (Ամստերդամ)

56. Մարատ Օգանեսյան (Բեռլին)

57. Մարի Ստեփանյան (Դարմշտադ)

58. Մարիամ Հովհաննիսյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

59. Մարիամ Մաժինյան (Բեռլին)

60. Մարիամ Նավասարդյան (Դարմշտադ)

61. Մարիամ Սարգսյան (Բոխում)

62. Մարինե Խլղաթյան (Քյոլն)

63. Մարինե Կարապետյան (Վիզբադեն)

64. Մարինե Մխիթարյան (Բեռլին)

65. Մարինե Նասիբյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

66. Մելինե Մկրտչյան (Քյոլն)

67. Մերի Ավետիսյան (Շյոնեկ)

68. Նանե Խաչատրյան (Բեռլին)

69. Նարինե Աղաբաբյան (Տյուբինգեն)

70. Նարինե Եգորյան (Բեռլին)

71. Նարինե Ոսկանյան (Վայդենբախ)

72. Նելլի Նադարյան (Դարմշտադ)

73. Նոնա Բունիաթյան (Մյունխեն)

74. Շուշան Թումանյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

75. Շուշան Խաչատրյան (Մյունխեն)

76. Շուշան Սահակյան (Վայդենբախ)

77. Շուշանիկ Գրիգորյան (Բեռլին)

78. Ռոբերտա Մինասյան (Բեռլին)

79. Ռոզա Սարատիկյան (Օֆֆենբուրգ)

80. Ռուզաննա Սողոյան (Բեռլին)

81. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին)

82. Սաթի Գևորգյան (Ռեգենսբուրգ)

83. Սաթիկ Աղեկյան (Մյունխեն)

84. Սարգիս Ադամ (Հեսսեն)

85. Սիրանույշ Աստատուրյան (Բեռլին)

86. Սիրանույշ Մուրադյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

87. Սոնա Կարապետյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

88. Սուրեն Վարդերեսյան (Բեռլին)

89. Ստելլա Խալաֆյան (Ռեգենսբուրգ)

90. Վահե Կարապետյան (Մյունխեն)

91. Վահե Ուզունյան (Բեռլին)

92. Վաչե Քոչարյան (Հալբերշտադտ)

93. Վարդ Մանուկյան (Բեռլին)

94. Վարդուհի Կյուրեղյան (Հալլե)

95. Վարդուհի Կրամմե (Դյուսելդորֆ)

96. Վարսենիկ Մինասյան (Մագդեբուրգ)

97. Վիկտորյա Վարդանյան (Բեռլին)

98. Վիոլետա Մաշկարյան (Դրեզդեն)

99. Տաթև Օհանյան (Բեռլին)

100. Տաթևիկ Գևորգյան (Ռեգենսբուրգ)

101. Տիգրան Ավագյան (Բեռլին)

102. Տիգրանուհի Հովհաննիսյան (Մայնի Ֆրանկֆուրտ)

103. Քնարիկ Հովհաննիսյան (Պֆունգստադտ)

Մեկնաբանություններ (2)

Ed
Միթե սա լրբության գագաթնակետը չէ !--- lrbutyun@ meghm e asvadz. lezvi im imatsutyun@ yete avelin liner, yerevuyt@ khorutyamb bnutagrogh nor bar ksteghdzei.
Alvard
Ընտրություններից առաջ այս հարցի շուրջ նամակ գրեցի Առավոտին ու Մեդիալաբին ու պատասխան չստացա: Լավ, ենթադրենք արտերկրում եմ ապրում ու ինչ-ինչ հիմնավորումներով ընտրելու իրավունքից զրկված եմ, ապա ինչու անկարող եմ նաեւ անունս ընտրողների ցուցակից հանել? Ես վստահ եմ որ սա մեր ձայները շահարկելու հատուկ որոշված եղանակ է, այլ բացատրություն չեմ տեսնում: Եթե նայեք elections.am էջը, մի շարք մարդիկ դիմել են այս հարցով ու պատասխանը մեկն է եղել՝ եթե գրանցված ես տվյալ հասցեով ուրեմն անունդ ավտոմատ մտնում է ընտրողների ռեգիստր ու ոչինչ անել չես կարող: Պարզից էլ պարզ է թե էս կանոնները ինչ նպատակով են պատրաստել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter