09/02-ում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ անելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
Ոստիկանության Էրեբունու բաժնում ավարտվել է փետրվարի 18-ին թիվ 09/02 ընտրատեղամասում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ փետրվարի 18-ին՝ նախագահի ընտրությունների քվեարկության օրը, Հ.Գլջյանը փորձել է 09/02 ընտրատեղամասում քվեարկել ուրիշի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով, ինչը, սակայն, չէր կարողացել ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ պատճառով, քանի որ ընտրական հանձնաժողովի անդամները հայտնաբերել էին խախտումը եւ կանխել: Հ. Գլջյանն ընտրատեղամասից դիմել էր փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Գլջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Մեկնաբանել