HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ` թիվ 09/18 տեղամասում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: 

«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013 թ. փետրվարի 18-ին` ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում անհայտ անձը փորձել է քվեարկել` օգտագործելով Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրը: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ա. Սարգսյանը:

 Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter