HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Րաֆֆի Հովհաննիսյանի վրա մեծ պատասխանատվություն կա, և նրա կողմից նահանջը ժողովուրդը չի ների»

Կարեն Հարությունյանն այն քաղաքացիներից է, ով փետրվարի 19-ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, «հարամեց»  ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդների մամուլի ասուլիսը, որոնք դրական էին գնահատում նախորդ օրն անցկացված նախագահական ընտրությունները։ Նա հիմա էլ է իր ընկերների հետ ակտիվ մասնակցություն ցուցաբերում հետընտրական գործընթացներին:

«Դեռ մինչև ընտրություններն էինք ասում, որ դրանք կեղծվելու են և սկսել ենք պայքարել, ինչը շարունակում ենք հիմա: Մենք չենք ճանաչում ընտրության արդյունքները և կեղծ նախագահին: Այդ իսկ պատճառով քաղաքացիական անհնազանդություն ենք հայտարարել և այդ միջոցներով շարունակելու ենք պայքարը: Համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանրային շահի, ժողովրդավարության և սահմանադրականության համար»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ակտիվիստ Կարեն Հարությունյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանին, որը պետք է քննի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի ընտրությունների վերաբերյալ դիմումը՝ Կ. Հարությունյանը նշեց, որ իրենք Սահմանադրական դատարանի հետ հույս չեն կապում եւ հույսը միայն իրենց վրա են դնում:

«ՍԴ-ն ինքնուրույն մարմին չէ, ԿԸՀ-ից հետո ընտրակեղծիքների մեքենայի մի օղակն է, և նա չի կատարում իր պետական գործառույթը: Նրա վրա կա այլ առաքելություն՝ հաստատել կեղծված ընտրությունները, և եթե չլինի հանրային հարկադրանք, ապա այդպես էլ կանի: Եվ ինչպես ԿԸՀ-ի դեպքում, այս դեպքում ևս ՍԴ-ն կատարում է հանցագործություն ժողովրդի դեմ և մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա բոլորը` ՍԴ նախագահի գլխավորությամբ, իսկ հանրությունը անպայման պատասխանատվության է ենթարկելու հանցագործներին»,- ավելացրեց Կարենը:

Նրա կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի վրա մեծ պատասխանատվություն կա և նրա կողմից նահանջը ժողովուրդը չի ների:

«Բայց հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որ ժողովրդի գիտակցությունը հասել է մի աստիճանի, որ շատերը մերժել են փրկիչներին և սկսել են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և պատրաստ են պայքարել անկախ Րաֆֆիից: Ես ինքս շարունակելու եմ պայքարել անկախ այդ հանգամանքից, և, կարծում եմ, պայքարը կշարունակվի»,- ասաց Կ. Հարությունյանը:

Մեկնաբանություններ (4)

ընթերցող
Եթե Րաֆֆին նահանջի, ապա, իրոք, չի ներվի: Նահանջելով, նախ` նա կմրոտի Ռիչարդ Հովհաննիսյանի հեղինակությունը, որովհետև Րաֆֆուն շատերն ընդունում են, ինչպես հայերն են ասում հոր խաթեր: Րաֆֆին այս առումով չի նահանջի, կուլ չի գնա, իր ինքնասիրությունը գետնով չի տա, նա այդ պտուղը չի: Երկրորդ. եթե Րաֆֆին այս իրավիճակում ելք չգտնի, ապա ավելի լավ է չսկսեր հանրահավաքները: Էլ ինչ նախագահ, որ սիտուացիաներից ժողովրդին չհանի: Եթե ինքը նախագահ դառնալու ռիսկ է արել, ապա պարտավոր էր մտածել, որ կարող էր ստեղծվել նաև այսպիսի իրավիճակ: Ուրեմն Րաֆֆուն խղճալ չկա, նա պարտավոր է պատասխան տալ լինել թե չլինել հարցին: Կամ սկսած գործը ավարտին հասցնել, կամ խայտառակվել, նզովք շալակել, դասվել մեր չսիրած մարդկանց շարքերը:: Րաֆֆին ունի ամեն ինչ Հայաստանում թե քաղաքական, թե բարոյական, թե հասարակական մթնոլորտը արմատապես բարելավելու համար: Լսիր նախնիներիդ կանչը, հուսաթափ չանես ժողովրդին, հայ մարդուն, այն մարդուն, ով իր ներաշխարհը կառուցել է նաև այնպիսի մի պատմաբանի գրվածներով, ում անունն է Ռիչարդ Հովհաննիսյան:
Երվանդ
Ոմանք ուզում են որ Ռաֆֆին հրաշքներ գործի մի քանի հազար մարդկանցով - եղբայր ինքը ձեր սպասած հրաշագործ Յիսուսը չէ: Եթէ ժողովուրդը իրօք արմատական փոփոխութիւն է ուզում թող երեսները ցոյց տան:
Վիգէն
Իրօք, ժողովուրդը պատրա՞ստ է փոփոխութեան: Րաֆֆին ոտքի հանողն է, սակայն բաւարար հետեւող կա՞յ: Կը յուսամ որ այս անգամ իրապէս դանակը ոսկորին հասած ըլլայ, ապա թէ ոչ այս պոռթկումն ալ մոռացութեան պիտի մատնուի:
Բանականություն
Հայրենակիցներ!Եկել է պահը միավորվելու ՐԱՖՖԻԻ շուրջը:Կեղծելով նախագահական ընտրությունները իշխաննությունները ընդիմությունից պահանջում է,գնալ սահմանադրական ճանապարհով:Սահմանադրական ճանապարհով գնալու բոլոր ուղիները հենց օրենքի ուժով փակված է:Դրա ապացույցն է ընտրացուցակները օրենքի ուժով չտրամադրելը: Բայց կա հնարավորություն սահմանադրական եղանակով ազատվել այս իշխանություններից:Երևանի ավագանու ընտրությունները այս տեսակետից բացառիկ հնարավորություն է:Բոլորս պետք է համախմբվենք ՌԱՖՖԻԻ շուրջ:Ժողովրդի պայքարը ջլատելու համար առաջ կգան ուժեր/ԲՀԿ, ՀԱԿ և այլը/որոնց պետք է ուղարկենք այնտեղ, որտեղ էին նախագահական ընտրությունների ժամանակ:Առանձնապես ԲՀԿ-ին չի կարելի վստահել: Ես վստահեցի մայիսյան խորհրդարանական Ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ին: Ընտրություններից առաջ գյուղերին տվեց տրակտորներ իսկ ընտրուոյուններից հետո հետ տարավ: ԲՀԿ- ի խոստումներին որ հավատացիք երազխափ կլինեք ,իսկ երազխափ լինելուց զավակ չի ծնվում: Բոլորս դեպի ՌԱՖՖԻՆ հաղթանակի միակ ճանապարհը այսօր դա է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter