HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ին պատասխանում է Նոտարական պալատը

Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցում տեղ գտած նոտարական գործունեությանը վերաբերող ՄԻ պաշտպանի մտահոգություններին այսօր պատասխանել է Նոտարական պալատը: Տարածած հայտարարությամբ պալատից տեղեկացնում են, որ 2012 թվականի ընթացքում իրականացրել են նոտարական ծառայությունների որակի բաձրացմանը, նոտարների կողմից էթիկայի կանոնների պահպանմանը, նոտարների որակավորման բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ուղղված մի ջարք գործառույթներ:

«Նոտարական պալատի կողմից հանրային իրազեկմանը և հասարակության իրավագիտակցության բարձրացմանը ուղղված բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել: Մի շարք գործընթացների արդյունքում / նոտարների թվի ավելացում, ժառանգության գործերի ապակենտրոնացում և այլն/նոտարական գրասենյակներում հերթերը գրեթե վերացել են: Նոտարական պալատի պաշտոնական կայքի գործարկումից հետո կայքում զետեղվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեները, տպագրվել և բոլոր գրասենյակներում տեղադրվել են տեղեկատվական բնույթի բուկլետներ հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեներով և հեռախոսահամարներով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հերթերի առկայության դեպքում այցելել այլ նոտարական գրասենյակ:

2011 մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված թիվ 733Ն որոշմամբ նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների միջև առկա մեծ միջակայքերը նվազեցվեցին հնարավորինս բացառելով կոռուպցիոն ռիսկերը՝ ապահովելով առողջ մրցակցություն նոտարների միջև: Հիմնվելով վերը նշված որոշման վրա յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները փակցված են բոլոր գհրասենյակների տեսանելի վայրում: Չնշել դրական ակնհայտ փոփոխությունները և կարծիք հրապարակել մեկ-երկու մասնավոր բողոքի հիման վրա առնվազն տարակուսանք է առաջացնում: ՀՀ Նոտարական պալատը պատրաստ է ընդունել ցանկացած առողջ քննադատություն,որը միտված կլինի նոտարական համակարգի բարելավմանը», -ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ (2)

Մանվել
Պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակվելն է: Դուք այդպես էլ վարվում եք: Ինձնից հիփոթեքային վարկի առ ու վաճառքի պայմանագրի համար վերցրեցին 25000դրամ 15000դիմաց
ashot
ashxarhi grete bolor arachadem yerkrnerum notarakan tsarayutyunner katarvum en simvolik gnerov kam anvjar. orinak amn-um notarakan grasenyakner chka, ayd gorcer irakanacnum en bolor bankerum yev anvjar.vrastanum 1 notarakan hastatum arje 150-200 hh dram. inchov ? bacadrel hh gorcox fantastik gner@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter